DocumentExtender.PostOnRejectDocumentChangeRequest(Document, RejectDocumentChangeRequestEventArgs) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ ScriptExtension.DocPostOnRejectDCR
Դաս՝ DocumentExtender
public virtual Task PostOnRejectDocumentChangeRequest(Document sender,
RejectDocumentChangeRequestEventArgs args)
Մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի փոփոխման հայտը մերժելիս, OnRejectDocumentChangeRequest մեթոդի կանչից հետո։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| sender | Document | — | Փաստաթղթի օբյեկտը, որի հիման վրա ստեղծվել է ընթացիկ փոփոխման հայտը։ |
| args | RejectDocumentChangeRequestEventArgs | — | RejectDocumentChangeRequestEventArgs դասի օբյեկտ։ |
Նկատառումներ
Փաստաթղթի փոփոխման հայտը մերժելիս կանչվում են հետևյալ մեթոդները նշված հերթականությամբ՝
Յուրաքանչյուր մեթոդի պարամետրերը, կանչից հետո, փոխանցվում են հաջորդին։