IDocumentService.NestedTransactions(Document, List, TextReport,bool, bool) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsDoc.NestedTransactions
Դաս՝ IDocumentService
public Task<int> NestedTransactions<T>(Document document,
List<T> values,
TextReport report,
bool checkDocExistence = true,
bool checkTimeStamp = true)
Մեթոդը անցնում է values ցուցակի բոլոր տարրերով, յուրաքանչյուրի համար սկսում տրանզակցիա, կանչում IDocumentNestedTransaction-ի NestedTransaction` մեթոդը և ավարտում տրանզակցիան։ Այն անհրաժեշտ է կանչել փաստաթղթի Action մեթոդում։
Վերադարձնում է այն տարրերի քանակը, որոնց մշակման ընթացքում առաջացել է սխալ։
Եթե մեթոդը կանչվում է այնպիսի փաստաթղթի համար, որը չի իրականացնում IDocumentNestedTransaction ինտերֆեյսը, ապա առաջանում է սխալ։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| document | Document | - | Մշակման ենթակա փաստաթուղթը։ |
| values | List |
- | T տիպի արժեքների ցուցակ, որոնցից յուրաքանչյուրը մշակվելու է IDocumentNestedTransaction-ի NestedTransaction մեթոդի միջոցով։ |
| report | TextReport | - | Տեքստային հաշվետվություն, որտեղ լրացվում են մեթոդի կատարման ընթացքում առաջացած սխալների մասին հաղորդագրությունները։ Տեքստային հաշվետվություն-ում սխալների լրացուցիչ մշակման և այլ հաղորդագրությունների ավելացման համար անհրաժեշտ է, որ document պարամետրում նշված փաստաթուղթը իրականացնի IDocumentNestedTransactionWithError ինտերֆեյսը։ |
| checkDocExistence | bool | true | document պարամետրում նշված փաստաթղթի տվյալների պահոցում առկայության ստուգման հայտանիշ։ Եթե պարամետրի արժեքը true է, փաստաթուղթը առկա է տվյալների պահոցում և State փոքր է 100-ից, ապա առաջանում է սխալ։ Ստուգումը իրականացվում է մինչև values ցուցակի մշակումը։ |
| checkTimeStamp | bool | true | document պարամետրում նշված փաստաթղթի timestampt-ի ստուգման հայտանիշ։ Եթե պարամետրի արժեքը true է և timestamp-ը փոփոխվել է, ապա ընդհատում է values ցուցակի մշակումը։ Ստուգումը իրականացվում է յուրաքանչյուր իտերացիայի վերջում։ |