job.JOBS աղյուսակ
Այս աղյուսակը նախատեսված է առաջադրանքների (job) ձևանմուշների ինֆորմացիայի պահպանման համար։ Առաջադրանքի ձևանմուշը անհրաժեշտ է ավելացնել «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» -> «Առաջադրանքների ձևանմուշներ» դիտելու ձևի Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով։
| Սյան անվանում | Տվյալների տիպ | Null | Նկարագրություն |
|---|---|---|---|
| fISN | int | not null | Առաջադրանքի ձևանմուշը նկարագրող փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn): |
| fJOBCODE | varchar(32) | not null | Առաջադրանքի կոդը։ |
| fCAPTION | nvarchar(150) | not null | Առաջադրանքի նկարագրությունը։ |
| fISACTIVE | bit | not null | Առաջադրանքի ակտիվության հայտանիշ։ |
| fSUID | smallint | null | Առաջադրանքը կատարող օգտագործողի կոդը։ |
| fTARGETSERVICE | varchar(32) | not null | Այն վեբ ծառայության (սերվիսի) id-ն, որի վրա գործարկվելու է տվյալ առաջադրանքը։ Վեբ ծառայությունները սահմանվում են «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» -> «8X Web ծառայություններ» դիտելու ձևի Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով։ Սահմանվող վեբ ծառայության դերը անհրաժեշտ է նշել JobExecuter՝ ծառայության միջոցով առաջադրանքների գործարկումը թույլատրելու նպատակով: |
| fACTIVATION | tinyint | not null | Առաջադրանքի գործարկման եղանակը։ 0 - Ձեռքով, 1 - ժամանակացույց, 2 - Առաջադրանքից հետո, 3 - Իրադարձությունից հետո։ |
| fSCHEDULECODE | varchar(50) | null | Առաջադրանքի կատարման ժամանակացույցի կոդը։ Առաջադրանքի կատարման ժամանակացույցերը սահմանվում են «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» -> «Առաջադրանքների ժամանակացույցներ» դիտելու ձևի Ավելացնել կամ Պատճենել կոնտեքստային ֆունկցիայով: Կարևոր․ Առաջադրանքը հնարավոր է գործարկել Ձեռքով/ժամանակացույցով/Առաջադրանքից հետո/Իրադարձությունից հետո տարբերակներից միայն մեկով։ |
| fAFTERJOB | varchar(255) | not null | Այն առաջադրանքի կոդը, որի բարեհաջող ավարտից հետո գործարկվելու է ընթացիկ առաջադրանքը։ |
| fAFTEREVENT | varchar(32) | not null | Այն իրադարձության կոդը, որի բարեհաջող ավարտից հետո գործարկվելու է ընթացիկ առաջադրանքը։ |
| fNOTE | varchar(50) | not null | Առաջադրանքի մասին նշման կոդը։ Նշումը սահմանվում է Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» -> «Նշումներ» -> «Նշումներ առաջադրանքների համար» դիտելու ձևի Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով: |
| fNOTIFYON | tinyint | not null | Առաջադրանքի ծանուցման տարբերակը։ 0 - Երբեք։ 1 - Միայն սխալների դեպքում։ 2 - Միշտ։ 2 արժեքի դեպքում ծանուցումներ են ուղարկվում առաջադրանքի կատարման սկզբի, բարեհաջող ավարտի, սխալների առաջացման և ձախողման դեպքերում, իսկ 1 արժեքի դեպքում` միայն սխալների առաջացման և ձախողման դեպքերում։ |
Օրինակ
| fISN | fJOBCODE | fCAPTION | fISACTIVE | fSUID | fTARGETSERVICE | fACTIVATION | fSCHEDULECODE | fAFTERJOB | fAFTEREVENT | fNOTE | fNOTIFYON |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 288355629 | JobTest | TestCaption | 1 | 10 | 0 | Note1 | 0 |
Ինդեքսներ
| Անվանում | Տիպ | Սյուների անուններ |
|---|---|---|
| PK_JOBS | Unique, Clustered | fISN |
| iJOBS1 | Unique, NonClustered | fJOBCODE |