IHolidaysService սերվիս
Ներածություն
IHolidaysService դասը նախատեսված է աշխատանքային և տոն/ոչ աշխատանքային օրերի որոշման համար։
Աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը սահմանվում են հետևյալ համակարգային պարամետրերի միջոցով՝
| Անվանում | Տվյալների տիպ | Նկարագրություն |
|---|---|---|
| SATISHOLIDAY | Boolean | Շաբաթ օրը ոչ աշխատանքային համարելու հայտանիշ։ |
| SUNISHOLIDAY | Boolean | Կիրակի օրը ոչ աշխատանքային համարելու հայտանիշ։ |
| HOLIDAYS | C(255) | Ոչ աշխատանքային օրերի ցուցակ, որտեղ ամսաթվերը ներկայացված են dd/MM/yyyy կամ dd/MM ձևաչափով և իրարից առանձնացված են ստորակետերով (օր.` 02/04,11/10/2026,12/10/2026)։ |
| WKENDWRKDAYS | C(255) | Աշխատանքային օրերի ցուցակ, որտեղ ամսաթվերը ներկայացված են dd/MM/yyyy կամ dd/MM ձևաչափով և իրարից առանձնացված են ստորակետերով (օր.` 04/24,01/05/2026)։ |
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| GetNextWorkDay(DateTime) | Վերադարձնում է տրված ամսաթվին հաջորդող առաջին աշխատանքային օրը: |
| GetPreviousWorkDay(DateTime) | Վերադարձնում է տրված ամսաթվին նախորդող առաջին աշխատանքային օրը: |
| IsHoliday(DateTime) | Ստուգում է արդյոք տրված ամսաթիվը տոն/ոչ աշխատանքային օր է։ |
| IsWorkday(DateTime) | Ստուգում է արդյոք տրված ամսաթիվը աշխատանքային օր է։ |