IDocumentService.GetDocumentParents(int, string, DocumentChildrenOrder, string) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.DocParents

Դաս՝ IDocumentService

public Task<List<(int isn, string docType)>> GetDocumentParents(int isn, 
                                                                string docType = "", 
                                                                DocumentChildrenOrder order = DocumentChildrenOrder.UnOrdered, string docTypeLike = "")

Վերադարձնում է փաստաթղթի ծնող փաստաթղերի isn-ների ու ներքին անունների (տեսակների) ցուցակը:

Եթե փաստաթուղթը չի ունենում ծնողներ, ապա ֆունկցիան վերադարձնում է դատարկ ցուցակ։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
isn int Զավակ փաստաթղթի ներքին նույնականացման համարը։
docType string ”” Սահմանում է ներառվող կամ չներառվող ծնող փաստաթղթերի տիպերը։ Եթե պարամետրը առկա չի, ապա վերադարձվում են բոլոր տիպի ծնող փաստաթղթերի isn-ները ու տեսակները։ Ներառվող տիպերի ցուցակը թվարկվում են + նշանով սկսելով՝ փաստաթղթի տեսակների անվանումները իրարից առանձնացնելով բացատներով։ Օրինակ՝ "+KasPr MemOrd SetPr"։ Չներառվող տիպերի ցուցակը թվարկվում են - նշանով սկսելով՝ փաստաթղթի տեսակների անվանումները իրարից առանձնացնելով բացատներով։ Օրինակ՝ "-AccDoc AsTurn"։ Միայն նշված տիպի ծնող փաստաթղթերը վերադարձնելու համար անհրաժեշտ է ավելացնել փաստաթղթի տեսակը։ Օրինակ՝ "AccDoc"։
order DocumentChildrenOrder DocumentChildrenOrder.UnOrdered Ըստ ծնող փաստաթղթերի ստեղծման ամսաթվի դասավորման նշան։
DocumentChildrenOrder.UnOrdered - Չի դասավորվում։
DocumentChildrenOrder.CreationDateAscending - Դասավորվում է աճման կարգով։
DocumentChildrenOrder.CreationDateDescending - Դասավորվում է նվազման կարգով։
docTypeLike string ”” Սահմանում է ներառվող կամ չներառվող ծնող փաստաթղթերի տիպերի ֆիլտր։ Եթե պարամետրը առկա չի, ապա վերադարձվում են բոլոր տիպի ծնող փաստաթղթերի isn-ները ու տեսակները։
Ներառվող տիպերի ֆիլտրը + նշանով սկսելով։ Օրինակ՝ "+Acc%"։
Չներառվող տիպերի ֆիլտրը - նշանով սկսելով։ Օրինակ՝ "-Acc%"։