Document.AfterCommit(AfterCommitEventArgs) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AfterCommit

Դաս՝ Document

public virtual Task AfterCommit(AfterCommitEventArgs args)

Մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը գրանցելիս, գրանցման տրանզակցիայից ավարտից հետո։

Մեթոդում իմաստ չունի փոխել փաստաթղթի հատկությունները, դաշտերը, գեներացնել հաշվառումներ և այլն, քանի որ փաստաթուղթը արդեն գրանցվել է տվյալների պահոցում և գրանցման տրանզակցիան ավարտվել է։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
args AfterCommitEventArgs - AfterCommitEventArgs դասի օբյեկտ։