Սերվիսային ասինխրոն պրոցեսներ դիտելու ձև
Ներածություն
8X սերվիսում կատարվող պրոցեսների դիտարկման և կառավարման համար ավելացվել են՝ «8X Web ծառայություններ» և «Սերվիսային ասինխրոն պրոցեսներ» դիտելու ձևերը։ Նշված դիտելու ձևերը հասանելի են «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» թղթապանակից։

«Սերվիսային ասինխրոն պրոցեսներ» դիտելու ձևը տալիս է հնարավորություն դիտել և ընդհատել սերվիսների պրոցեսները (տվյալների աղբյուրի, տվյալների մշակման հարցման (DPR) առաջադրանքների կատարում, փաստաթղթի հեռացում և գրանցում, ․․․)։
Վերոնշյալ դիտելու ձևի նախնական ֆիլտրման պատուհանում հնարավոր է ֆիլտրել այն ըստ վեբ ծառայության (սերվիսի) id-ի։ Չֆիլտրելու դեպքում կատարման արդյունքում կցուցադրվեն բոլոր սերվիսների ասինխրոն պրոցեսները։

Դիտելու ձևում նաև ցուցադրվում են տողեր, որտեղ բացակայում է պրոցեսի ինֆորմացիան (id, անվանում, տիպ …): Դրանք ներկայացնում են սերվիսներում առկա ընթացիկ սեսսիաները։
Սյուների նկարագրություն

| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| Օգտագործողի անուն | Պրոցեսը գործարկող օգտագործողի ներքին անունը (օրինակ՝ ADMIN): |
| Աշխատանքային տեղեր | Պրոցեսը գործարկող օգտագործողի լռությամբ աշխատանքային տեղի (աշտ) կոդը (օրինակ՝ Account)։ |
| Կայան | Օգտագործողի համակարգչի անունը։ |
| Ադմինիստրատոր | Օգտագործողի ադմինիստրատոր հանդիանալու հայտանիշ։ |
| Սերվիս | Այն սերվիսի անվանումը, որտեղ գործարկվում է պրոցեսը։ |
| Պրոցեսի անվանումը | Պրոցեսի անվանումը։ |
| Պրոցեսի տիպ | Պրոցեսի տեսակը (Օրինակ՝ փաստաթուղթ)։ |
| Պրոցեսի նկարագրություն | Պրոցեսի նկարագրությունը։ |
| Պրոցեսի վիճակ | Պրոցեսի ընթացիկ վիճակը։ |
| Պրոցեսի ID | Պրոցեսի ներքին նույնականացման համարը (Guid)։ |
| Սեսիայի ID | Այն սեսսիայի ներքին նույնականացման համարը (Guid), որում գործարկվել է պրոցեսը։ |
| Վերջին գործարկման ամսաթիվ | Սեսսիայի վերջին գործարկման ամսաթիվը/ժամանակը։ |
| Ժամկետի ավարտ | Սեսսիայի վավերականության ավարտի ամսաթիվը/ժամանակը։ |
| API Client ID | API կլիենտի id-ն։ |
Կոնտեքստային ֆունկցիաներ
Ընդհատել պրոցես(ներ)ը
«Ընդհատել պրոցեսը», «Ընդհատել պրոցեսները» կոնտեքստային ֆունկցիաները տալիս են հնարավորություն ընդհատել ընտրված սերվիսային ասինխրոն պրոցես(ներ)ը (տվյալների աղբյուրի, տվյալների մշակման հարցման (DPR), առաջադրանքի կատարում, փաստաթղթի հեռացում և գրանցում, ․․․)։
Ֆունկցիաների կանչի արդյունքում կընդհատվեն այն պրոցեսները, որոնց համար նշված է պրոցեսի Id-ն (պրոցես Id չունեցող տողերը հանդիսանում են ընթացիկ սեսսիաներ)։

Պրոցեսը գործարկող օգտագործողը ֆունկցիայի կանչի արդյունքում ստանում է սխալի հաղորդագրություն, որտեղ նշվում է X օգտագործողի կողմից ընդհատման փաստը։

Ընդհատել պրոցես(ներ)ը և հեռացնել արդյունք(ներ)ը
«Ընդհատել պրոցեսը և հեռացնել արդյունքը», «Ընդհատել պրոցեսները և հեռացնել արդյունքները» կոնտեքստային ֆունկցիաները տալիս են հնարավորություն ընդհատել սերվիսային ասինխրոն պրոցես(ներ)ը (տվյալների աղբյուրի, տվյալների մշակման հարցման (DPR), առաջադրանքի կատարում, փաստաթղթի հեռացում և գրանցում, ․․․) և հեռացնել պրոցես(ներ)ի քեշը սերվիսից։
Կոնտեքստային ֆունկցիաները կիրառելի են «Սերվիսային ասինխրոն պրոցեսներ» դիտելու ձևի այն տողերի համար, որոնց համար նշված է պրոցեսի Id-ն (պրոցես Id չունեցող տողերը հանդիսանում են ընթացիկ սեսսիաներ)։

Պրոցեսը գործարկող օգտագործողը ֆունկցիայի կանչի արդյունքում ստանում է սխալի հաղորդագրություն, որտեղ նշվում է X օգտագործողի կողմից ընդհատման փաստը։

Ընդհատել սեսիան
Այս կոնտեքստային ֆունկցիան տալիս է հնարավորություն ընդհատել օգտագործողի սեսիան։ Սեսիայի ընդհատման արդյունքում հեռացվում են սեսսիայի ընթացքում ստեղծված ժամանակավոր ֆայլերը, ընդհատվում ընթացիկ բոլոր պրոցեսսները (տվյալների աղբյուրի, տվյալների մշակման հարցման (DPR), առաջադրանքի կատարում, փաստաթղթի հեռացում և գրանցում, ․․․)։

Դիտել մանրամասն նկարագրությունը
Վերադարձնում է «Սերվիսային ասինխրոն պրոցեսներ» դիտելու ձևի տողին համապատասխան պրոցեսի նկարագրությունը (վիճակ, վիճակի անվանում, կատարման սկզբի ամսաթիվ/ժամանակ, ․․․)։ Նկարագրությունը պահվում է json ֆորմատի ֆայլում և ցուցադրվում։

{
"State": 4,
"StateName": "Started",
"StartDate": "2026-02-11T12:35:54.4411466+04:00",
"Details": []
}