ITemplateSubstitutionService.LoadSubstituteAndGetContent(IPrintTemplateSubstitution, string, SubstitutionType, HtmlImageOption, bool) մեթոդ
Նկարագիր
Դաս՝ ITemplateSubstitutionService
public Task<string> LoadSubstituteAndGetContent(IPrintTemplateSubstitution printTemplateSubstitution,
string name,
SubstitutionType type,
HtmlImageOption htmlImageOption = default,
bool check = false)
Բեռնում է տպելու ձևանմուշը տվյալների պահոցից, լրացնում printTemplateSubstitution-ում պարունակվող նախապես հաշվարկված տվյալներով և ստացված ֆայլը վերադարձնում որպես տեքստ։
Նախատեսված է htm և txt տիպի ձևանմուշների լրացումից հետո վերջնական տեքստը ստանալու համար։
Տե՛ս օրինակը։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| printTemplateSubstitution | IPrintTemplateSubstitution | - | Տպելու ձևանմուշի տեղադրվող արժեքները պարունակող օբյեկտ։ |
| name | string | - | Տպելու ձևանմուշի ներքին անուն: |
| type | SubstitutionType | - | Տպելու ձևանմուշի տիպ: |
| htmlImageOption | HtmlImageOption | default | Html տպվող տեսքերի պատկերների տեղադրման եղանակ։ |
| check | bool | false | Տպելու ձևանմուշում առկա կոդերի ճիշտ շարահյուսության ստուգման հայտանիշ։ |