IAttachmentService սերվիս
Ներածություն
IAttachmentService դասը նախատեսված է փաստաթղթին կցված ֆայլերի հետ աշխատանքը ապահովելու համար։
Փաստաթղթին կարելի է կցել ֆայլ կամ ֆայլի հղում։ Կցվող ֆայլերը գրանցվում են տվյալների պահոցի DOCSATTACH աղյուսակում։ Փաստաթղթին ֆայլ կցելիս կամ եղած ֆայլը թարմացնելիս տվյալների պահոցում գրանցվում են նաև փոփոխման ամսաթիվը, փոփոխող օգտագործողի և համակարգչի տվյալները։
Փաստաթղթին կարելի է կցել առավելագույնը 10 մբ ծավալով ֆայլ։
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| Add(AttachmentAddModel) | Կցում է ֆայլը փաստաթղթին, գրանցում տվյալների պահոցի DOCSATTACH աղյուսակում և վերադարձնում կցված ֆայլի տվյալները։ |
| ChangeComment(AttachmentCommentModel) | Փոխում է փաստաթղթին կցված ֆայլի մեկնաբանությունը և վերադարձնում կցված ֆայլի տվյալները։ |
| Delete(int, string) | Հեռացնում է փաստաթղթին կցված ֆայլը՝ ըստ ֆայլի անվան և փաստաթղթի ներքին նույնականացման համարի (ISN)։ |
| DeleteAll(int) | Հեռացնում է փաստաթղթին կցված բոլոր ֆայլերը։ |
| Get(int, string) | Վերադարձնում է փաստաթղթին կցված ֆայլի տվյալները՝ ըստ ֆայլի անվան և փաստաթղթի ներքին նույնականացման համարի (ISN)։ |
| GetAll(int) | Վերադարձնում է փաստաթղթին կցված բոլոր ֆայլերի տվյալները։ |
| GetContent(int, string) | Բեռնում է փաստաթղթին կցված ֆայլի պարունակությունը տվյալների պահոցից և պահում սերվերային պահոցում ընթացիկ սեսսիայի կոնտեյներում։ |
| UpdateContent(AttachmentContentModel) | Փոխում է փաստաթղթին կցված ֆայլի պարունակությունը: |
| Copy(int, int, bool) | Պատճենում է տրված փաստաթղթի կցված ֆայլերը մեկ այլ փաստաթղթի մեջ։ |