DataSource նկարագրություն
Ներածություն
Տվյալների պահոցից աղյուսակային տեսքով տվյալներ կարդալու և ցույց տալու համար նկարագրվում է տվյալների աղբյուր։
8X համակարգում տվյալների աղբյուր նկարագրելու համար հարկավոր է ունենալ
- .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում DATA նկարագրությամբ։
Այն անհրաժեշտ է ներմուծել տվյալների բազա
Sysconգործիքի միջոցով։ - .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| Execute(P, HashSet<string>, IExtender, CancellationToken, bool) | Կատարում է տվյալների աղբյուրը: |
| AfterDataReaderClose(DataSourceArgs<P>, CancellationToken) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից SQL հարցման կատարման ավարտից հետո, երբ SqlDataReader-ը արդեն փակ է: |
| AfterDataReaderClose(DataSourceArgs<P>, R) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից SQL հարցման կատարման ավարտից հետո ամեն մի հաշվարկված տողի համար, երբ SqlDataReader-ը արդեն փակ է: |
| AfterExecuteSQLCommand(DataSourceArgs<P>, SqlDataReader) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից SQL հարցման սկսելուց հետո, երբ SqlDataReader-ը արդեն բաց է: |
| BeforeExecuteSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken) մեթոդի ավարտից հետո, Նախատեսված է տվյալների աղբյուրի կատարումից առաջ նախապատրաստական աշխատանքներ կատարելու համար: |
| FillData(DataSourceArgs<P>, CancellationToken) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից array-based տվյալների աղբյուրի դեպքում։ |
| MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, այն հարկավոր է մշակել և վերադարձնել sql-based տվյալների աղբյուրի sql հարցման կատարող SqlCommand-ը։ |
| ProcessRow(DataSourceArgs<P>, R, SqlDataReader) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken) մեթոդում ձևավորված SQL հարցման կատարման ընթացքում, երբ հարցման տվյալները կարդացող SqlDataReader-ը դեռ բաց է: |
Հատկություններ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| ArmenianCaption | Վերադարձնում է տվյալների աղբյուրի հայերեն անվանումը ANSI կոդավորմամբ: |
| EnglishCaption | Վերադարձնում է տվյալների աղբյուրի անգլերեն անվանումը: |
| Name | Վերադարձնում է տվյալների աղբյուրի ներքին անունը: |
| Progress | Վերադարձնում է տվյալների աղբյուրի կատարման պրոգրեսը: |
| QueryTimeOut | Վերադարձնում կամ արժեքավորում է տվյալների աղբյուրի MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken)-ում ձևավորված Sql հարցման կատարման առավելագույն ժամանակը (վայրկյաններով): |
| Rows | Վերադարձնում կամ նշանակում է հաշվարկվող տվյալների աղբյուրի տողերի ցուցակը։ |
| Schema | Վերադարձնում կամ նշանակում է տվյալների աղբյուրի սխեման, որը պարունակում է ինֆորմացիա տվյալների աղբյուրի սյուների ու պարամետրերի հատկությունների մասին։ |
| AfterDataReaderCloseMode | - Մեկ կանչ բոլոր տողերի մշակման համար։ |
| CommandBehaviorFlag | Այս հատկության միջոցով ձևավորվում է MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken)-ում ձևավորված հարցման ExecuteReaderAsync-ի մեթոդով կատարման ժամանակ behavior պարամետրի արժեքը։ |
| IsSQLBased | Որոշում է տվյալների աղբյուրի տեսակը (sql-based, array-based): |
| IsUpdatable | Տվյալների աղբյուրում նոր տող ավելացնելու, ջնջելու կամ թարմացնելու հնարավորությունը ապահովելու համար անհրաժեշտ է գերբեռնել այս հատկությունը՝ վերադարձնելով true արժեք և MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken) մեթոդի args պարամետրի IsUpdate հատկության true արժեքի դեպքում ձևավորվող sql հարցման տեքստում ավելացնել ֆիլտրում ըստ տվյալների աղբյուրի տողի նույննականացուցիչի՝ args.ISN։ |
| SupportPrepareExecutionPhase | Ցույց է տալիս տվյալների աղբյուրի պրոգրեսով կատարումը սատարում է «Նախապատրաստում» փուլը, թե ոչ: |
| SupportsSnapshotIsolation | Վերադարձնում է տվյալների աղբյուրի հարցման կատարման իզոլյացիայի մակարդակը snapshot է, թե ReadCommitted: |