LiteDocumentService.Load մեթոդ

LiteDocumentService.Load(int, bool, bool, bool) մեթոդ

Նկարագիր

Դաս՝ LiteDocumentService

public Task<LiteDocument> Load(int isn,
                               bool loadGrids = false,
                               bool throwExceptionIfDeleted = true,
                               bool lookInArc = true);

Բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի։

Փաստաթղթի բացակայության դեպքում վերադարձնում է null կամ առաջանում է սխալ՝ կախված throwExceptionIfDeleted պարամետրից։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
isn int Բեռնվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։
loadGrids bool false Փաստաթղթի աղյուսակների բեռնման հայտանիշ։
throwExceptionIfDeleted bool true Պահանջվող փաստաթղթի հեռացված լինելու դեպքում սխալի առաջացման հայտանիշ։
lookInArc bool true Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։
Պարամետրի true արժեքի և հիմնական տվյալների պահոցում փաստաթղթի բացակայության դեպքում փորձում է այն բեռնել արխիվայինից։ Հիմնական, արխիվային տվյալների պահոցումներում փաստաթղթի բացակայության և throwExceptionIfDeleted պարամետրի true արժեքի դեպքում առաջանում է սխալ։

LiteDocumentService.Load(IEnumerable<int>, bool, bool, bool, bool) մեթոդ

Նկարագիր

Դաս՝ LiteDocumentService

public Task<Dictionary<int, LiteDocument>> Load(IEnumerable<int> isnList, 
                                                bool loadGrids = false, 
                                                bool loadImagesAndMemos = false,
                                                bool throwExceptionIfDeleted = false, 
                                                bool lookInArc = false);

Բեռնում է նշված ներքին նույնականացման համարներով (isn-ներով) փաստաթղթերը հիմնական տվյալների պահոցից և վերադարձնում Dictionary, որտեղ բանալին փաստաթղթի isn-ն է, իսկ արժեքը՝ տվյալ փաստաթուղթը։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
isnList IEnumerable - Փաստաթղթերի ներքին նույնականացման համարների ցուցակ։
loadGrids bool false Փաստաթղթերի աղյուսակների բեռնման հայտանիշ։
loadImagesAndMemos bool false Փաստաթղթերի նկարների ու մեծ մուտքագրման դաշտերի բեռնման հայտանիշ։
throwExceptionIfDeleted bool false Պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի հեռացված լինելու դեպքում սխալի առաջացման հայտանիշ։
lookInArc bool false Արխիվացված փաստաթղթերի բեռնման հայտանիշ։
Պարամետրի true արժեքի և հիմնական տվյալների պահոցում փաստաթղթերի բացակայության դեպքում փորձում է բեռնել արխիվայինից։ Հիմնական, արխիվային տվյալների պահոցումներում փաստաթղթերից որևէ մեկի բացակայության և throwExceptionIfDeleted պարամետրի true արժեքի դեպքում առաջանում է սխալ։