ISessionInfoService սերվիս
Ներածություն
ISessionInfoService դասը նախատեսված է սեսսիաների հետ աշխատանքը ապահովելու համար։ Հնարավոր է ստանալ ընթացիկ օգտագործողի տվյալներ, ինչպես նաև ընթացիկ պարամետրերի արժեքներ։
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| GetInfo() | Վերադարձնում է ընթացիկ սեսսիայի մասին ինֆորմացիան։ |
| Exists(string) | Ստուգում է նշված սեսսիայի առկայությունը սերվիսի քեշում։ |
| ExistsInDB(string) | Ստուգում է նշված սեսսիայի առկայությունը տվյալների պահոցի SESSIONINFO աղյուսակում։ |
Հատկություններ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| CurrentSessionGuid | Վերադարձնում է ընթացիկ սեսսիայի ներքին նույնականացման համարը (Guid)։ |