IDocumentService.GetDocumentChildren(int, string, DocumentChildrenOrder, string) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.DocChildren

Դաս՝ IDocumentService

public Task<List<(int isn, string docType)>> GetDocumentChildren(int isn, 
                                                                 string docType = "", 
                                                                 DocumentChildrenOrder order = DocumentChildrenOrder.UnOrdered, 
                                                                 string docTypeLike = "")

Վերադարձնում է փաստաթղթի զավակ փաստաթղերի isn-ների ու ներքին անունների (տեսակների) ցուցակը:

Եթե փաստաթուղթը չի ունենում զավակներ, ապա ֆունկցիան վերադարձնում է դատարկ ցուցակ։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
isn int Ծնող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։
docType string ”” Սահմանում է ներառվող կամ չներառվող զավակ փաստաթղթերի տիպերը։ Եթե պարամետրը առկա չի, ապա վերադարձվում են բոլոր տիպի զավակ փաստաթղթերի isn-ները ու տեսակները։ Ներառվող տիպերի ցուցակը թվարկվում են + նշանով սկսելով՝ փաստաթղթի տեսակների անվանումները իրարից առանձնացնելով բացատներով։ Օրինակ՝ "+KasPr MemOrd SetPr"։ Չներառվող տիպերի ցուցակը թվարկվում են - նշանով սկսելով՝ փաստաթղթի տեսակների անվանումները իրարից առանձնացնելով բացատներով։ Օրինակ՝ "-AccDoc AsTurn"։ Միայն նշված տիպի զավակ փաստաթղթերը վերադարձնելու համար անհրաժեշտ է ավելացնել փաստաթղթի տեսակը։ Օրինակ՝ "AccDoc":
order DocumentChildrenOrder DocumentChildrenOrder.UnOrdered Ըստ զավակ փաստաթղթերի ստեղծման ամսաթվի դասավորման նշան։
DocumentChildrenOrder.UnOrdered - Չի դասավորվում։
DocumentChildrenOrder.CreationDateAscending - Դասավորվում է աճման կարգով։
DocumentChildrenOrder.CreationDateDescending - Դասավորվում է նվազման կարգով։
docTypeLike string ”” Սահմանում է ներառվող կամ չներառվող զավակ փաստաթղթերի տիպերի ֆիլտր։ Եթե պարամետրը առկա չի, ապա վերադարձվում են բոլոր տիպի զավակների isn-ները ու տեսակները։
Ներառվող տիպերի ֆիլտրը + նշանով սկսելով։ Օրինակ՝ "+Acc%"։
Չներառվող տիպերի ֆիլտրը - նշանով սկսելով։ Օրինակ՝ "-Acc%"։