ScheduledJob դաս
Ներածություն
Այս մոդելը պարունակում է հերթագրված առաջադրանքի նկարագրությունը։
Հատկություններ
| Անվանում | Տեսակ | Նկարագրություն |
|---|---|---|
| Id | int | Հերթագրված առաջադրանքի id-ն։ |
| ISN | int | Առաջադրանքի ձևանմուշը նկարագրող փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn): |
| JobCode | string | Առաջադրանքի կոդը։ |
| StartDate | DateTime | Առաջադրանքի նախատեսված մեկնարկի ամսաթիվը/ժամանակը։ |
| TargetService | string | Այն վեբ ծառայության (սերվիսի) id-ն, որի վրա գործարկվելու է տվյալ առաջադրանքը։ Վեբ ծառայությունները սահմանվում են «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» -> «8X Web ծառայություններ» հաշվետվության Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով։ Սահմանվող վեբ ծառայության դերը անհրաժեշտ է նշել JobExecuter՝ ծառայության միջոցով առաջադրանքների գործարկումը թույլատրելու նպատակով: |
| Suid | short | Առաջադրանքը կատարող օգտագործողի id-ն։ |
| Activation | byte | Առաջադրանքի գործարկման տեսակը։ 0 - Ձեռքով, 1 - ժամանակացույց, 2 - Առաջադրանքից հետո, 3 - Իրադարձությունից հետո։ |
| State | byte | Առաջադրանքի ընթացիկ վիճակը։ 0 - Հերթագրված, 1 - Կատարման ընթացքում, 2 - Բարեհաջող կատարված, 3 - Ընդհատված կատարում։ |
| Comment | string | Առաջադրանքի կատարման վիճակի մասին մեկնաբանություն։ |
| JobName | string | Առաջադրանքի անվանումը։ |
| Steps | List |
Առաջադրանքի կատարման քայլերի նկարագրությունների ցուցակը։ |
| NotifyOn | JobNotification | Առաջադրանքի ծանուցման տարբերակը։ Ծանուցումներ կստանան այն ծանուցման խմբերի օգտագործողները, որոնց կոդերը նշված են 8XJOBNOTIFICATION համակարգային պարամետրում։ |