IDBService.AppLock(string, string, string, string, int, string) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsKernel.AppLock
Դաս՝ IDBService
public Task AppLock(string resource,
string errorMsg = "",
string mode = "Exclusive",
string owner = "Transaction",
int timeout = 0,
string dbPrincipal = "public");
Ստեղծում է SQL արգելափակում (lock) տրված անունով ռեսուրսի վրա։ Եթե արգելափակումը չի ստացվում ստեղծել, ապա առաջանում է սխալ։
Նախատեսված է զուգահեռ նույն ռեսուրսի հետ աշխատանքը սահմանափակելու համար։
Արգելափակման համար օգտագործվում է sp_getapplock պրոցեդուրան։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| resource | string | - | Ռեսուրսի ներքին անունը (@Resource)։ |
| errorMsg | string | ”” | Արգելափակման տեղադրման չստացվելու դեպքում առաջացող սխալի հաղորդագրությունը։ Եթե պարամետրի արժեքը դատարկ տող է, ապա առաջանում է ստանդարտ տեքստով սխալ։ |
| mode | string | “Exclusive” | Արգելափակման տեղադրման եղանակը (@LockMode): |
| owner | string | “Transaction” | Արգելափակման տեղադրման սեփականատերը (@LockOwner)։ |
| timeout | int | 0 | Արգելափակման տեղադրման առավելագույն ժամանակը միլիվայրկյաններով (@LockTimeout)։ |
| dbPrincipal | string | “public” | Տվյալների պահոցում իրավասություն ունեցող կողմ (@DbPrincipal): |