IExecutionProgress.RecordWarning մեթոդ
Գերբեռնումներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| RecordWarning(string, int, string, int, Dictionary<string, object>) | Ավելացնում է նոր տող տեքստային հաշվետվությունում, եթե մեթոդը չի կանչվել առաջադրանքի կատարման ժամանակ։ |
| RecordWarning(IEnumerable<string>, int, string, int, Dictionary<string, object>) | Ավելացնում է նոր տողեր տեքստային հաշվետվությունում, եթե մեթոդը չի կանչվել առաջադրանքի կատարման ժամանակ։ |
IExecutionProgress.RecordWarning(string, int, string, int, Dictionary<string, object>) մեթոդ
public void RecordWarning(string message,
int isn = -1,
string rowDesc = "",
int splitSize = -1,
Dictionary<string, object> loggingAdditionalData = null);
Ավելացնում է նոր տող տեքստային հաշվետվությունում, եթե մեթոդը չի կանչվել առաջադրանքի կատարման ժամանակ։
Առաջադրանքի կատարման ընթացքում կանչի դեպքում միայն Seq-ում ավելացվում է նոր իրադարձություն՝ նշված հաղորդագրությունով և Warning լոգավորման մակարդակով, իսկ տեքստային հաշվետվությունը մնում է անփոփոխ։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| message | string | - | Ավելացվող տողի տեքստը։ |
| isn | int | -1 | Ավելացվող տողին կապակցված փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn)։ Եթե արժեքը տրված է, ապա առաջադրանքի ժամանակ ավելացվող լոգի իրադարձությունում ավելացվում է ISN թեգը նշված արժեքով, իսկ այլ կանչերի դեպքում տեքստային հաշվետվությունից հասանելի են դառնում փաստաթղթի կոնտեքստային ֆունկցիաները։ |
| rowDesc | string | ”” | Ավելացվող տողի նկարագրությունը։ Եթե արժեքը տրված է, ապա առաջադրանքի ժամանակ ավելացվող լոգի իրադարձությունում ավելացվում է RowDescription թեգը նշված արժեքով: |
| splitSize | int | -1 | Տեքստային հաշվետվությունում ավելացվող տողի մասնատման երկարությունը։ Նշված լինելու դեպքում տողը բաժանվում է նշված երկարությամբ մասերի և յուրաքանչյուրը ավելացվում է նոր տողից։ |
| loggingAdditionalData | Dictionary<string, object> | null | Առաջադրանքի կատարման ընթացքում կանչի դեպքում լոգի իրարձությունում ավելացվող թեգ/արժեքների ցուցակը։ |
IExecutionProgress.RecordWarning(IEnumerable, int, string, int, Dictionary<string, object>) մեթոդ
public void RecordWarning(IEnumerable<string> messages,
int isn = -1,
string rowDesc = "",
int splitSize = -1,
Dictionary<string, object> loggingAdditionalData = null);
Ավելացնում է նոր տողեր տեքստային հաշվետվությունում, եթե մեթոդը չի կանչվել առաջադրանքի կատարման ժամանակ։
Առաջադրանքի կատարման ընթացքում կանչի դեպքում միայն Seq-ում ավելացվում է նոր իրադարձություն՝ նշված հաղորդագրություններով և Warning լոգավորման մակարդակով, իսկ տեքստային հաշվետվությունը մնում է անփոփոխ։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| messages | IEnumerable |
- | Ավելացվող տողերի տեքստերը։ |
| isn | int | -1 | Ավելացվող տողերին կապակցված փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn)։ Եթե արժեքը տրված է, ապա առաջադրանքի ժամանակ ավելացվող լոգի իրադարձությունում ավելացվում է ISN թեգը նշված արժեքով, իսկ այլ կանչերի դեպքում տեքստային հաշվետվությունից հասանելի են դառնում փաստաթղթի կոնտեքստային ֆունկցիաները։ |
| rowDesc | string | ”” | Ավելացվող տողերի նկարագրությունը։ Եթե արժեքը տրված է, ապա առաջադրանքի ժամանակ ավելացվող լոգի իրադարձությունում ավելացվում է RowDescription թեգը նշված արժեքով: |
| splitSize | int | -1 | Տեքստային հաշվետվությունում ավելացվող տողերի մասնատման երկարությունը։ Նշված լինելու դեպքում յուրաքանչյուր տող բաժանվում է նշված երկարությամբ մասերի և ավելացվում է նոր տողից։ |
| loggingAdditionalData | Dictionary<string, object> | null | Առաջադրանքի կատարման ընթացքում կանչի դեպքում լոգի իրարձությունում ավելացվող թեգ/արժեքների ցուցակը։ |