Document.SendMessage(string, int, string, bool, bool) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDoc.SendMessage

Դաս՝ Document

public Task SendMessage(string message,
                        int isn = -1,
                        string messageForDocLog = "",
                        bool raiseErrorIfDocNotExists = true,
                        bool raiseErrorIfParentNotExists = true)

Ուղարկում է հաղորդագրություն այլ փաստաթղթի (կամ ծնող փաստաթղթերին) աշխատացնելով PostMessage ֆունկցիան:
Հաղորդագրություն ստանալուց հետո ստացող փաստաթղթի պատմության
մեջ գրանցվում է հաղորդագրության տեքստը և ստացող փաստաթուղթը գրանցվում է տվյալների պահոցում StoreMode հատկությանը տալով ContinueProcessing արժեքը։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
message string - Ուղարկվող հաղորդագրության տեքստը։
isn int -1 Հաղորդագրությունը ստացող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։
Եթե պարամետրը փոխանցված չէ, ապա հաղորդագրությունը կուղարկվի ընթացիկ փաստաթղթի ծնող փաստաթղթերին, եթե այդպիսիք առկա են։
messageForDocLog string ”” Ստացող փաստաթղթի պատմության մեջ գրանցվող տեքստը։
Եթե պարամետրը փոխանցված չէ, ապա պատմության մեջ կգրանցվի message պարամետրի արժեքը։
raiseErrorIfDocNotExists bool true Ստացող փաստաթղթի բացակայության դեպքում սխալի գեներացում։
raiseErrorIfParentNotExists bool true Ստացող ծնող փաստաթղթերի բացակայության դեպքում սխալի գեներացում։