IDocumentService.Copy(int, object, int) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.CopyDoc
Դաս՝ IDocumentService
public Task<Document> Copy(int isn,
object beforeCopyParam = null,
int copyDocMode = 0)
Ստեղծում է արդեն գոյություն ունեցող փաստաթղթի պատճեն օբյեկտը։ Տրված ISN-ով փաստաթուղթը բեռնում է տվյալների պահոցից, որի հիման վրա ստեղծում է պատճեն օբյեկտը։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| isn | int | — | Պատճենման ենթակա փաստաթղթի ներքին նույնականացման համար։ |
| beforeCopyParam | object | null | Տվյալ պարամետրի արժեքը փոխանցվում է փաստաթղթի BeforeCopy իրադարձության մշակիչին։ |
| copyDocMode | int | 0 | Փաստաթղթի պատճենման ռեժիմ։ 0 - Պատճենվում են բոլոր դաշտերի արժեքները։ 1 - Պատճենման ռեժիմը կախված է փաստաթղթի նկարագրության CopyAsRepeatable հատկության արժեքից։ 2 - Պատճենվում են միայն այն դաշտերը, որոնք պարունակում են N հայտանիշը։ |