IOlapDBService սերվիս
Ներածություն
IOlapDBService դասը նախատեսված է OLAP տվյալների պահոցի հետ աշխատանքը ապահովելու համար։ Այն ապահովում է SQL սերվերին միացում և տրանզակցիաների բացում/փակում:
OLAP տվյալների պահոցը կարող է լինել նույն սերվերում, որտեղ գտնվում է հիմնական տվյալների պահոցը, կամ այն կարող է տեղակայված լինել այլ սերվերում:
OLAP տվյալների պահոցի ուրիշ սերվերում տեղակայված լինելը որոշվում է OLPDB պարամետրի միջոցով։ Պարամետրի դատարկ արժեքի դեպքում OLAP տվյալների պահոցը գտնվում է նույն սերվերում, ինչ հիմնական տվյալների պահոցը, հակառակ դեպքում ուրիշ սերվերում։
OLAP տվյալների պահոցի անունը հիմնական տվյալների պահոցից միշտ տարբերվում է միայն _OLAP վերջավորությամբ։
OLAP միացման կարգավորումները անհրաժեշտ է տալ appsettings.json կոնֆիգուրացիոն ֆայլի db բաժնում` որպես տվյալների պահոցի անուն նշելով OLAP տվյալների պահոցին համապատասխան հիմնական պահոցի անունը։
Օրինակ եթե OLAP տվյալների պահոցի անունը test_bank_Olap է, ապա appsettings.json կոնֆիգուրացիոն ֆայլի db բաժնի database բաժնում անհրաժեշտ է նշել test_bank։
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| BeginTrans() | Սկսում է SQL տրանզակցիա OLAP տվյալների պահոցում։ |
| BeginTransAsync() | Սկսում է SQL տրանզակցիա OLAP տվյալների պահոցում։ |
| CommitTrans() | Ավարտում է SQL տրանզակցիան OLAP տվյալների պահոցում։ |
| CommitTransAsync() | Ավարտում է SQL տրանզակցիան OLAP տվյալների պահոցում։ |
| CreateAdditionalConnection(bool, string, bool) | Բացում և վերադարձնում է նոր SQL միացում դեպի OLAP տվյալների պահոց։ |
| GetApproximateServerDate() | Վերադարձնում է SQL սերվերի ընթացիկ ամսաթիվը/ժամը որոշակի շեղման հավանականությամբ։ |
| GetServerDate() | Վերադարձնում է SQL սերվերի ընթացիկ ամսաթիվը/ժամը կանչելով SQL-ի GetDate ֆունկցիան։ |
| RollBackTrans() | Հետարկում է SQL տրանզակցիան OLAP տվյալների պահոցում։ |
| RollBackTransAsync() | Հետարկում է SQL տրանզակցիան OLAP տվյալների պահոցում։ |
Հատկություններ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| Connection | Վերադարձնում է բաց SQL միացումը դեպի OLAP տվյալների պահոց։ |