IKernelService.LastOpDate մեթոդ

Գերբեռնումներ

Անվանում Նկարագրություն
LastOpDate(string, int, DateTime?, string, int) Վերադարձնում է փաստաթղթի հաշվառման վերջին նշանակված գործողության ամսաթիվը, որը ստեղծվել է հաշվառման նշված կոդով մինչև նշված ամսաթիվը ներառյալ։
LastOpDate2(string, int, DateTime?, bool, string, string) Վերադարձնում է փաստաթղթի հաշվառման վերջին նշանակված գործողության ամսաթիվը, որը ստեղծվել է հաշվառման նշված կոդերով մինչև նշված ամսաթիվը ներառյալ։

IKernelService.LastOpDate(string, int, DateTime?, string, int) մեթոդ

Համարժեքը 4x-ում՝ AsKernel.LastOpDate

Դաս՝ IKernelService

public Task<DateTime?> LastOpDate(string accCode, 
                                  int isn, 
                                  DateTime? upToDate, 
                                  string op = "", 
                                  int discardISN = -1)

Վերադարձնում է փաստաթղթի հաշվառման վերջին նշանակված գործողության ամսաթիվը, որը ստեղծվել է հաշվառման նշված կոդով մինչև նշված ամսաթիվը ներառյալ։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
accCode string - Հաշվառման կոդ (ներքին անուն)։
isn int - Հաշվառվող օբյեկտի ներքին նույնականացման համար։
upToDate DateTime? - Ամսաթիվը, մինչև որը կատարվում է որոնումը։ Եթե պարամետրը տրված չէ, ապա վերադառնում է տվյալ հաշվառման մեջ վերջին գործողության ամսաթիվը։
op string ”” Հաշվառման որոնվող գործողություն։
discardISN int -1 Փաստաթղթի ներքին նույնականացման համար, որի գործողությունները չեն դիտարկվում։

IKernelService.LastOpDate2(string, int, DateTime?, bool, string, string) մեթոդ

Համարժեքը 4x-ում՝ AsKernel.LastOpDate2

Դաս՝ IKernelService

public Task<DateTime?> LastOpDate2(string accountings, 
                                   int isn, 
                                   DateTime? upToDate, 
                                   bool inOp = true, 
                                   string ops = "", 
                                   string dbcr = "")

Վերադարձնում է փաստաթղթի հաշվառման վերջին նշանակված գործողության ամսաթիվը, որը ստեղծվել է հաշվառման նշված կոդերով մինչև նշված ամսաթիվը ներառյալ։

Ի տարբերություն LastOpDate մեթոդի, այս մեթոդը կարող է ֆիլտրել ներառող կամ բացառող գործողությունների կոդերով։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
accountings string - Հաշվառումների կոդերի ցուցակ ստորակետով բաժանված։
isn int - Հաշվառվող օբյեկտի ներքին նույնականացման համար։
upToDate DateTime? - Ամսաթիվը, մինչև որը կատարվում է որոնումը։ Եթե պարամետրը տրված չէ, ապա վերադառնում է տվյալ հաշվառման մեջ վերջին գործողության ամսաթիվը։
inOp bool true Ցույց է տալիս, թե արդյոք որոնվող գործողությունը պետք է լինի ops-ից, թե չլինի ops-ից։
ops string ”” Հաշվառման որոնվող գործողությունների ցանկ։ Գործողությունների կոդերը ստորակետով բաժանված։
dbcr string ”” Դեբետային(“D”) կամ կրեդիտային(“C”) գործողությունների որոնման ֆիլտր։ Դատարկ արժեքի դեպքում դիտարկվում են բոլոր գործողությունները։