job.SCHEDULEDJOBS աղյուսակ
Այս աղյուսակը նախատեսված է հերթագրված առաջադրանքների (job) ինֆորմացիայի պահպանման համար։
Ժամանակացույցով գործարկվող առաջադրանքները համակարգը հերթագրում են ավտոմատ կերպով, իսկ Ձեռքով հերթագրելու համար անհրաժեշտ է կանչել «Ադմինիստրատորի ԱՇՏ» → «Առաջադրանքներ» → «Առաջադրանքների ձևանմուշներ» հաշվետվության Հերթագրել կատարման կոնտեքստային ֆունկցիան։
| Սյան անվանում | Տվյալների տիպ | Null | Նկարագրություն |
|---|---|---|---|
| fSCHEDULEDID | int | not null | Հերթագրված առաջադրանքի id-ն։ Լրացվում է ավտոմատ կերպով՝ SCHEDULEDJOBS աղյուսակում նոր տող ավելացնելիս։ |
| fJOBISN | int | not null | Առաջադրանքի ձևանմուշը նկարագրող փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn): |
| fJOBCODE | varchar(32) | not null | Առաջադրանքի կոդը։ |
| fSTARTDATE | datetime | not null | Առաջադրանքի կատարման ամսաթիվը/ժամանակը։ |
| fTARGETSERVICE | varchar(32) | not null | Այն վեբ ծառայության (սերվիսի) id-ն, որի վրա գործարկվելու է տվյալ առաջադրանքը։ Վեբ ծառայությունները սահմանվում են «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» -> «8X Web ծառայություններ» հաշվետվության Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով։ Սահմանվող վեբ ծառայության դերը անհրաժեշտ է նշել JobExecuter՝ ծառայության միջոցով առաջադրանքների գործարկումը թույլատրելու նպատակով: |
| fSUID | smallint | not null | Առաջադրանքը կատարող օգտագործողի կոդը։ |
| fACTIVATION | tinyint | not null | Առաջադրանքի գործարկման եղանակը։ 0 - Ձեռքով, 1 - ժամանակացույց, 2 - Առաջադրանքից հետո, 3 - Իրադարձությունից հետո։ |
| fSTATE | tinyint | not null | Առաջադրանքի վիճակը։ 0 - Հերթագրված, 1 - Կատարման ընթացքում, 2 - Բարեհաջող կատարված, 3 - Ընդհատված կատարում։ |
| fCOMMENT | nvarchar(255) | not null | Առաջադրանքի կատարման վիճակի մասին մեկնաբանություն։ |
| fNOTIFYON | tinyint | not null | Առաջադրանքի ծանուցման տարբերակը։ 0 - Երբեք։ 1 - Միայն սխալների դեպքում։ 2 - Միշտ։ 2 արժեքի դեպքում ծանուցումներ են ուղարկվում առաջադրանքի կատարման սկզբի, բարեհաջող ավարտի, սխալների առաջացման և ձախողման դեպքերում, իսկ 1 արժեքի դեպքում` միայն սխալների առաջացման և ձախողման դեպքերում։ |
Օրինակ
| fSCHEDULEDID | fJOBISN | fJOBCODE | fSTARTDATE | fTARGETSERVICE | fSUID | fACTIVATION | fSTATE | fCOMMENT | fNOTIFYON |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 3 | 288355629 | JobTest | 2025-10-15 07:33:10.953 | test_bankdb | 10 | 0 | 2 | Job execution completed successfully | 0 |
Ինդեքսներ
| Անվանում | Տիպ | Սյուների անուններ |
|---|---|---|
| iSCHEDULEDJOBS1 | Unique, Clustered | fSCHEDULEDID |
| iSCHEDULEDJOBS2 | Unique, NonClustered | fJOBISN, fSTATE |