Ուղղորդիչ ծառի նկարագրություն

Նախատեսված է Աշխատանքային տեղերի (ԱՇՏ-ների) ուղղորդիչ ծառի նկարագրման համար։ Նկարագրությունը պահվում է JSON ֆորմատով ֆայլում և համապատասխանում է NavigatorTreeSchema.json սխեմային։

Շարահյուսություն

{
    "$schema": "https://armsoftupdates.blob.core.windows.net/schemas/NavigatorTreeSchema.json",
    "name": "sName",
    "armenianCaption": "sCaption",
    "englishCaption": "sECaption",
    "icon": "sIcon",
    "type": "sType",
    "system": "bSystem",
    "nodes": [  ]
}

Պարամետրեր

Պարամետր Նկարագրություն
$schema JSON սխեմայի URL-ը՝ նկարագրության կառուցվածքը ստուգելու համար։
name Ուղղորդիչ ծառի ներքին անունը (օր.՝ ADMIN)։ Կիրառվում է համակարգի կողմից որպես նույնացուցիչ։
armenianCaption Ուղղորդիչ ծառի հայերեն անվանումը։ Ցուցադրվում է ինտերֆեյսի վերին հատվածում։
englishCaption Ուղղորդիչ ծառի անգլերեն անվանումը։
type Ուղղորդիչ ծառի տեսակը։ Թույլատրելի արժեքներն են՝
Standard — Աշխատանքային տեղ (ԱՇՏ)։
Auxiliary — Օգնական ուղորդիչ ծառ (տեղադրվում է այլ ԱՇՏ-ներում)։
User — Օգտագործողի անձնական ուղորդիչ ծառ (ձևավորվում է ամեն օգտագործողի համար առանձին)։
icon Ուղղորդիչ ծառի պատկերակը։ Կիրառելի են *.svg ֆորմատի նկարները ծրագրի ռեսուրսներից (օր.՝ admin_tools_16.svg
system Համակարգային հատկանիշ (true/falsetrue արժեքի դեպքում օգտագործողի կողմից խմբագրումը չի թույլատրվում։
nodes Ուղղորդիչ ծառի առաջին մակարդակի հանգույցների զանգված։

Ուղղորդիչ ծառի հանգույցի նկարագրություն

Ուղղորդիչ ծառի հանգույցը կա՛մ խմբավորող ծնող հանգույց է (պարունակում է ենթահանգույցներ), կա՛մ հղում է, որն ակտիվացնելու դեպքում բացում է փաստաթուղթ, դիտելու ձև, թղթապանակ, կամ աշխատացնում է ծրագրային ֆունկցիա։

Շարահյուսություն

{
    "name": "sName",
    "armenianCaption": "sCaption",
    "englishCaption": "sECaption",
    "type": "sType",
    "icon": "sIcon",
    "nodes": [  ]
}

Բաղադրիչներն են՝

Պարամետր Նկարագրություն
name Կանչվող օբյեկտի ներքին անունը (օր.՝ BankUserManagement, ShowParamsDialog
armenianCaption Հանգույցի հայերեն անվանումը։
englishCaption Հանգույցի անգլերեն անվանումը։
type Հանգույցի տեսակը, որով որոշվում է կանչվող օբյեկտի տիպը։ Բացակայության դեպքում հանգույցը համարվում է թղթապանակ, իսկ nodes պետք է լրացված լինի։
icon Հանգույցի պատկերակը։ Կիրառելի են *.svg ֆորմատի նկարներ (օր.՝ table_16.svg, import_16.svg, columns_16.svg)։ Չլրացնելու դեպքում օգտագործվում է տեսակին համապատասխան ստանդարտ պատկերակը։
nodes Ենթահանգույցների զանգված։

Ուղղորդիչ ծառի հանգույցի տեսակ

Արժեք Նկարագրություն
Document Փաստաթուղթ։ Համակարգում պետք է սահմանված լինի Document դասը ժառանգող դաս, որի Document ատրիբուտի name-ը համընկնում է հանգույցի name-ին, իսկ name-ի բացակայության դեպքում՝ դասի անվան հետ։
DataView Դիտելու ձև։ Համակարգում պետք է սահմանված լինի DataView դասը ժառանգող դաս, որի DataView ատրիբուտի name-ը համընկնում է հանգույցի name-ին, իսկ name-ի բացակայության դեպքում՝ դասի անվան հետ։
TreeBrowser Ծառատիպ տեղեկատու։ Համակարգում պետք է սահմանված լինի TreeEdit դասը ժառանգող դաս, որի TreeEdit ատրիբուտի name-ը համընկնում է հանգույցի name-ին, իսկ name-ի բացակայության դեպքում՝ դասի անվան հետ։ Դասի բացակայության դեպքում տեղեկատուն բեռնվում է տվյալների պահոցից։
ModuleCall Ծրագրային մեթոդի կանչ։ Մեթոդը պարունակող դասի համար պետք է սահմանված լինի ContainsSpecialComponent ատրիբուտը, իսկ մեթոդի NavigatorEntry ատրիբուտի ատրիբուտի name-ը համընկնի հանգույցի name-ին կամ name-ի բացակայության դեպքում՝ մեթոդի անվան հետ։
UserReport Օգտագործողի կողմից նկարագրված հաշվետվություն, որոնք նկարագրվում են «Ադմինիստրատորի Աշտ» -> «Ընդլայնումներ» -> «Օգտագործողի հաշվետվություններ» դիտելու ձևի «Ավելացնել» կոնտեքստային ֆունկցիայով։