Document.WriteLog(string, int, bool) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDoc.WriteLog

Դաս՝ Document

public Task WriteLog(string message, 
                     int dcrId = -1, 
                     bool dcrIdIsISN = false)

Ավելացնում է նոր գրառում փաստաթղթի պատմության մեջ։

Փաստաթղթի կյանքի ընթացքում մի շարք գործողություններ գրանցվում են պատմության մեջ ավտոմատ կերպով, ինչպիսին են փաստաթղթի ստեղծումը կամ խմբագրումը։ Այս մեթոդի միջոցով հնարավոր է ավելացնել լրացուցիչ տողեր։ dcrIdIsISN պարամետրի false արժեքի դեպքում DOCLOG աղյուսակում ավելանում է գրառում "M" կոդով, հակառակ դեպքում "L" կոդով։

Մեթոդը Action մեթոդի մեջ կանչելու դեպքում գրանցումները տվյալների պահոցում կատարվում են Action մեթոդի ավարտից հետո, հակառակ դեպքում գրանցումը կատարվում է անմիջապես։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
message string - Փաստաթղթի պատմությունում ավելացվող հաղորդագրություն։
dcrId int -1 Փոփոխման հայտի համարը (DocChangeRequest) կամ հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համարը։
dcrIdIsISN bool false false արժեքը ցույց է տալիս, որ dcrId-ը փոփոխման հայտի համար է, true արժեքը՝ հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։