Document.DeleteAll(List, bool, string, bool, bool) մեթոդ
Նկարագիր
Դաս՝ IDocumentService
public Task DeleteAll(List<int> isnList,
bool fullDelete,
string comment,
bool callDelete = true,
bool inheritedDelete = false)
Ջնջում է տրված փաստաթղթերը համակարգից։
Ջնջվող փաստաթղթերի համար առաջանում է Delete իրադարձությունը, ապա փաստաթղթերի վիճակը դառնում է 999, որից հետո այդ փաստաթուղթը հայտնվում է ջնջված փաստաթղթերի թղթապանակում։ Ջնջման ժամանակ հեռացվում են նաև այդ փաստաթղթերի բոլոր թղթապանակները, ծառի տարրերը և իր համար գրանցված հաշվառումները։
Եթե փաստաթուղթերը ունեն ենթափաստաթղթեր, ապա ջնջումը թույլատրելի չի լինի։
Ջնջումը տեղի է ունենում տրանզակցիայի մեջ։
Ֆունկցիան վերադարձնում է True եթե ջնջումը հաջողվում է, False չհաջողվելու դեպքում։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| isnList | List |
- | — |
| fullDelete | bool | - | Փաստաթղթի վերջնական ջնջման հայտանիշ։ Վերջնական ջնջման ժամանակ փաստաթուղթը ջնջվում է բոլոր միջուկային աղյուսակներից աղյուսակներից՝ DOCP, FOLDERS, TREES, HIPAR, HIREST, HIREST2, ACCESS, HI և HI2։ Ոչ վերջնական ջնջման ժամանակ փաստաթուղթը մնում է DOCS, DOCLOG, DOCSG, DOCSIM աղյուսակների մեջ և վիճակը լինում է 999: Լռությամբ արժեքը False։ |
| comment | string | - | Փաստաթղթերի ջնջման մեկնաբանություն, որը գրանցվում է փաստաթղթերի պատմության մեջ։ |
| callDelete | bool | true | Փաստաթղթերի Delete իրադարձությունը կանչելու հայտանիշ։ Լռությամբ արժեքը True։ |
| inheritedDelete | bool | false | True արժեքի դեպքում փաստաթղթերի պատմության մեջ գրվում է, որ փաստաթղթերը ջնջվել են այլ փաստաթղթի ջնջման ընթացքում։ Տվյալների պահոցում ջնջման կոդը լինում է H։ |