IExecutionProgress.RecordInformation մեթոդ

Գերբեռնումներ

Անվանում Նկարագրություն
RecordInformation(IEnumerable<string>, int, string, int, Dictionary<string, object>) Ավելացնում է նոր տողեր տեքստային հաշվետվությունում, եթե մեթոդը չի կանչվել առաջադրանքի կատարման ժամանակ։
RecordInformation(string, int, string, int, Dictionary<string, object>) Ավելացնում է նոր տող տեքստային հաշվետվությունում, եթե մեթոդը չի կանչվել առաջադրանքի կատարման ժամանակ։

IExecutionProgress.RecordInformation(IEnumerable, int, string, int, Dictionary<string, object>) մեթոդ

public void RecordInformation(IEnumerable<string> messages, 
                              int isn = -1, 
                              string rowDesc = "", 
                              int splitSize = -1,
                              Dictionary<string, object> loggingAdditionalData = null);

Ավելացնում է նոր տողեր տեքստային հաշվետվությունում, եթե մեթոդը չի կանչվել առաջադրանքի կատարման ժամանակ։

Առաջադրանքի կատարման ընթացքում կանչի դեպքում միայն Seq-ում ավելացվում է նոր իրադարձություն՝ նշված հաղորդագրություններով և Information լոգավորման մակարդակով, իսկ տեքստային հաշվետվությունը մնում է անփոփոխ։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
messages IEnumerable - Ավելացվող տողերի տեքստերը։
isn int -1 Ավելացվող տողերին կապակցված փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn)։
Եթե արժեքը տրված է, ապա առաջադրանքի ժամանակ ավելացվող լոգի իրադարձությունում ավելացվում է ISN թեգը նշված արժեքով, իսկ այլ կանչերի դեպքում տեքստային հաշվետվությունից հասանելի են դառնում փաստաթղթի կոնտեքստային ֆունկցիաները։
rowDesc string ”” Ավելացվող տողերի նկարագրությունը։ Եթե արժեքը տրված է, ապա առաջադրանքի ժամանակ ավելացվող լոգի իրադարձությունում ավելացվում է RowDescription թեգը նշված արժեքով:
splitSize int -1 Տեքստային հաշվետվությունում ավելացվող տողերի մասնատման երկարությունը։ Նշված լինելու դեպքում յուրաքանչյուր տող բաժանվում է նշված երկարությամբ մասերի և ավելացվում է նոր տողից։
loggingAdditionalData Dictionary<string, object> null Առաջադրանքի կատարման ընթացքում կանչի դեպքում լոգի իրարձությունում ավելացվող թեգ/արժեքների ցուցակը։

IExecutionProgress.RecordInformation(string, int, string, int, Dictionary<string, object>) մեթոդ

public void RecordInformation(string message, 
                              int isn = -1, 
                              string rowDesc = "", 
                              int splitSize = -1,
                              Dictionary<string, object> loggingAdditionalData = null);

Ավելացնում է նոր տող տեքստային հաշվետվությունում, եթե մեթոդը չի կանչվել առաջադրանքի կատարման ժամանակ։

Առաջադրանքի կատարման ընթացքում կանչի դեպքում միայն Seq-ում ավելացվում է նոր իրադարձություն՝ նշված հաղորդագրությունով և Information լոգավորման մակարդակով, իսկ տեքստային հաշվետվությունը մնում է անփոփոխ։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
message string - Ավելացվող տողի տեքստը։
isn int -1 Ավելացվող տողին կապակցված փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn)։
Եթե արժեքը տրված է, ապա առաջադրանքի ժամանակ ավելացվող լոգի իրադարձությունում ավելացվում է ISN թեգը նշված արժեքով, իսկ այլ կանչերի դեպքում տեքստային հաշվետվությունից հասանելի են դառնում փաստաթղթի կոնտեքստային ֆունկցիաները։
rowDesc string ”” Ավելացվող տողի նկարագրությունը։ Եթե արժեքը տրված է, ապա առաջադրանքի ժամանակ ավելացվող լոգի իրադարձությունում ավելացվում է RowDescription թեգը նշված արժեքով:
splitSize int -1 Տեքստային հաշվետվությունում ավելացվող տողի մասնատման երկարությունը։ Նշված լինելու դեպքում տողը բաժանվում է նշված երկարությամբ մասերի և յուրաքանչյուրը ավելացվում է նոր տողից։
loggingAdditionalData Dictionary<string, object> null Առաջադրանքի կատարման ընթացքում կանչի դեպքում լոգի իրարձությունում ավելացվող թեգ/արժեքների ցուցակը։