IStorageService սերվիս
Ներածություն
IStorageService դասը նախատեսված է ծրագրի աշխատանքի ընթացքում ձևավորվող ժամանակավոր ֆայլերի պահպանման և բեռնման համար։ Համակարգը կարող է կարգավորվել այնպես, որ ֆայլերի պահպանում կատարվի կա՛մ ֆայլային համակարգում, կա՛մ ամպային պահոցում։
Կարգավորվում է appsettings.json կոնֆիգուրացիոն ֆայլի Storage բաժնում։
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| DeleteBlobAsync(string, string, CancellationToken) | Հեռացնում է ֆայլը ժամանակավոր ֆայլերի պահոցից` ըստ անվան և կոնտեյների։ |
| DeleteBlobAsync(string, CancellationToken) | Հեռացնում է ֆայլը ընթացիկ սեսիայի կոնտեյներից։ |
| GetBlobAsync(string, string, CancellationToken) | Վերադարձնում է ֆայլի պարունակությունը ժամանակավոր ֆայլերի պահոցից` որպես Stream: |
| GetTempBlobUrl(string, string) | Վերադարձնում է ընթացիկ սեսիայի կոնտեյներում գոյություն չունեցող, պատահականության սկզբունքով ընտրված ֆայլի անուն՝ ներառյալ ընդլայնումը և ֆայլի ամբողջական ճանապարհը։ |
| UploadBlobAsync(string, string, byte[], CancellationToken) | Պահպանում է value պարամետրի պարունակությունը ժամանակավոր ֆայլերի պահոցում` ըստ կոնտեյների և ֆայլի անվան։ |
| UploadBlobAsync(string, Stream, BlobProperties, CancellationToken) | Պահպանում է stream պարամետրի պարունակությունը ընթացիկ սեսիայի կոնտեյների նշված ֆայլում։ |
| UploadBlobAsync(string, string, Stream, BlobProperties, CancellationToken) | Պահպանում է stream պարամետրի պարունակությունը ժամանակավոր ֆայլերի պահոցում՝ նշված կոնտեյների նշված ֆայլում։ |
| UploadTempBlobAsync(string, string, Stream, BlobProperties, CancellationToken) | Պահպանում է stream պարամետրի պարունակությունը ընթացիկ սեսիայի կոնտեյների նշված ընդլայնմամբ ֆայլում, որի անունը ձևավորվում է ավտոմատ։ |
Հատկություններ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| Container | Վերադարձնում է այն կոնտեյների/թղթապանակի անունը, որտեղ պահվում են ընթացիկ սեսիայի ժամանակավոր ստեղծվող ֆայլերը։ |