job.JOBSTEPS աղյուսակ

Այս աղյուսակը նախատեսված է առաջադրանքների (job) կատարման քայլերի ինֆորմացիայի պահպանման համար։ Կատարման քայլերը անհրաժեշտ է ավելացնել «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» -> «Առաջադրանքների ձևանմուշներ» հաշվետվության Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով բացվող Առաջադրանքի ձևանմուշ փաստաթղթի Կատարման քայլեր աղյուսակում։

Սյան անվանում Տվյալների տիպ Null Նկարագրություն
fISN int not null Առաջադրանքի ձևանմուշը նկարագրող փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn):
fSTEP smallint not null Կատարման քայլի համարը։ Առաջադրանքի ձևանմուշում նկարագրված քայլերը կատարվում են ըստ քայլի համարի՝ աճման կարգով։
fINTERRUPTONERROR bit not null Կատարման քայլում սխալ առաջանալու դեպքում առաջադրանքի ամբողջական ընդհատման հայտանիշ։
fDPRNAME varchar(32) not null Կատարման քայլում գործարկվող տվյալների մշակման հարցման (DPR) կոդը։
fDPRCAPTION varchar(32) not null Կատարման քայլում գործարկվող տվյալների մշակման հարցման (DPR) անվանումը։ Լրացվում է ավտոմատ կերպով՝ «Առաջադրանքի ձևանմուշ» փաստաթղթի «Կատարման քայլեր» աղյուսակի «Գործողություն» դաշտը լրացնելիս:
fDPRTYPE char(2) not null Կատարման քայլում գործարկվող տվյալների մշակման հարցման (DPR) տեսակի կոդը (OLAP - 22, JobElement - 23): Լրացվում է ավտոմատ կերպով՝ «Առաջադրանքի ձևանմուշ» փաստաթղթի «Կատարման քայլեր» աղյուսակի «Գործողություն» դաշտը լրացնելիս:
fPARAMS nvarchar(-1) not null Կատարման քայլում գործարկվող տվյալների մշակման հարցման (DPR) պարամետրերի անունների/արժեքները պարունակող json օբյեկտ։
fNOTE varchar(50) not null Կատարման քայլի մասին նշման կոդը։ Նշումը սահմանվում է Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» -> «Նշումներ» -> «Նշումներ առաջադրանքների քայլերի համար» դիտելու ձևի Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով:
fNOTIFICATIONINFO tinyint not null Կատարման քայլի ծանուցման կարգավորումները (տեսակը և ծանուցման խումբը) json ֆորմատով։
Ծանուցման կարգավորումները սահմանվում են «Առաջադրանքի ձևանմուշ» փաստաթղթի «Կատարման քայլեր» աղյուսակի «Ծանուցումներ» սյունում և պահպանման արդյունքում գրանցվում են Json ձևաչափով։

Օրինակ

fISN fSTEP fINTERRUPTONERROR fDPRNAME fDPRCAPTION fDPRTYPE fPARAMS fNOTE fNOTIFICATIONINFO
288355629 1 0 DPRExport Տվյալների խմբային արտահանում 23 {“DateStart”:”CURRENT_DATE”,”DateEnd”:”CURRENT_DATE”} Step_Note1 {“NotifyOn”:2,”Groups”:[“TestNotifications”],”AttachFiles”:false}

Ինդեքսներ

Անվանում Տիպ Սյուների անուններ
PK_JOBSTEPS Unique, Clustered fISN, fSTEP