Առաջադրանքների փաստաթղթեր և դիտելու ձևեր

Բովանդակություն

Առաջադրանքների ձևանմուշներ

Այս դիտելու ձևը գտնվում է «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» թղթապանակում: Նախատեսված է առաջադրանքի ձևանմուշների ստեղծման, խմբագրման, հեռացման և հերթագրման համար։

job_templates_view

Առաջադրանքի ձևանմուշ

Այս փաստաթուղթը ստեղծվում է «Առաջադրանքների ձևանմուշներ» դիտելու ձևի «Ավելացնել» կոնտեքստային ֆունկցիայի միջոցով։

job_template

Անվանում Նկարագրություն
Կոդ Առաջադրանքի կոդը։ Առավելագույն երկարությունը 32 նիշ է։
Անվանում Առաջադրանքի անվանումը։ Առավելագույն երկարությունը 50 նիշ է։
Ակտիվ է Առաջադրանքի ակտիվության հայտանիշ։
Օգտագործողի կոդ Առաջադրանքը կատարող օգտագործողի կոդը։ Նշված օգտագործողի համար բացվում է սեսիա, որը նախատեսված է առաջադրանքի կատարման համար։
Սերվիս Այն վեբ ծառայության (սերվիսի) id-ն, որի վրա գործարկվել է տվյալ առաջադրանքը։
Վեբ ծառայությունները սահմանվում են «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» -> «8X Web ծառայություններ» հաշվետվության Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով։
Սահմանվող վեբ ծառայության (սերվիսի) դերը անհրաժեշտ է նշել JobExecuter՝ ծառայության միջոցով առաջադրանքների գործարկումը թույլատրելու նպատակով:
Գործարկման տեսակ Սահմանում է առաջադրանքի գործարկման եղանակը։
0 - Ձեռքով,
1 - ժամանակացույց,
2 - Առաջադրանքից հետո,
3 - Իրադարձությունից հետո։
Ժամանակացույց Առաջադրանքի կատարման ժամանակացույցի կոդը։
Առաջադրանքի կատարման ժամանակացույցերը սահմանվում են «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքների ժամանակացույցներ» հաշվետվության Ավելացնել կամ Պատճենել կոնտեքստային ֆունկցիայով:
Կարևոր․ Առաջադրանքը հնարավոր է գործարկել Ձեռքով/ժամանակացույցով/Առաջադրանքից հետո/Իրադարձությունից հետո տարբերակներից միայն մեկով։
Նախորդ առաջադրանք Այն առաջադրանքի կոդը, որի բարեհաջող ավարտից հետո գործարկվելու է ընթացիկ առաջադրանքը։
Նախորդ իրադարձություն Այն իրադարձության կոդը, որի բարեհաջող ավարտից հետո գործարկվելու է ընթացիկ առաջադրանքը։
Նշում Նշումներ առաջադրանքի մասին։ Նշումները սահմանվում են «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» -> «Նշումներ» -> «Նշումներ առաջադրանքների համար» հաշվետվության Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով։
Ծանուցման տարբերակ Առաջադրանքի ծանուցման տարբերակը։
0 - Երբեք։
1 - Միայն սխալների դեպքում։
2 - Միշտ։
2 արժեքի դեպքում ծանուցումներ են ուղարկվում առաջադրանքի կատարման սկզբի, բարեհաջող ավարտի, սխալների առաջացման և ձախողման դեպքերում, իսկ 1 արժեքի դեպքում` միայն սխալների առաջացման և ձախողման դեպքերում։

Առաջադրանքի քայլեր

Անվանում Նկարագրություն
Քայլ N Գործողության համարը։
Ընդհատել սխալի դեպքում Գործողությունում սխալների առաջացման դեպքում դադարեցման հայտանիշ։
Գործողություն Գործողությունում կանչվող տվյալների մշակման հարցման (DPR) կոդը:
Գործողության անվանում Կանչվող տվյալների մշակման հարցման (DPR) հայերեն անվանումը: Լրացվում է ավտոմատ կերպով՝ «Գործողություն» դաշտը լրացնելիս և ենթակա չէ խմբագրման։
Նշում Նշումներ առաջադրանքի քայլի մասին։ Նշումները սահմանվում են «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» -> «Նշումներ» -> «Նշումներ առաջադրանքների քայլերի համար» հաշվետվության Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով։
Գործողության տեսակ Կանչվող տվյալների մշակման հարցման (DPR) տեսակը (սատարվում են միայն JobElement, Olap տեսակները)։ Լրացվում է ավտոմատ կերպով՝ «Գործողություն» դաշտը լրացնելիս և ենթակա չէ խմբագրման։

Առաջադրանքի ընթացիկ քայլի պարամետրեր

Անվանում Նկարագրություն
Պարամետրեր Կանչվող տվյալների մշակման հարցման (DPR) պարամետրերը։
Ծանուցման տարբերակ Առաջադրանքի ծանուցման տարբերակը։
0 - Երբեք։
1 - Միայն սխալների դեպքում։
2 - Միշտ։
2 արժեքի դեպքում ծանուցումներ են ուղարկվում առաջադրանքի կատարման սկզբի, բարեհաջող ավարտի, սխալների առաջացման և ձախողման դեպքերում, իսկ 1 արժեքի դեպքում` միայն սխալների առաջացման և ձախողման դեպքերում։
Ծանուցվող խմբեր Ծանուցվող խմբերի կոդերի ցուցակը։ Ծանուցվող խմբերը սահմանվում են «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» -> «Ծանուցումների խմբեր» հաշվետվության Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով:

Հերթագրել կատարման

Այս դիալոգը ստեղծվում է «Առաջադրանքների ձևանմուշներ» դիտելու ձևի «Հերթագրել կատարման» կոնտեքստային ֆունկցիայի միջոցով։

schedule_execution

Այս աղյուսակի սյուները լրացվում են «Առաջադրանքի ձևանմուշ» փաստաթղթի համապատասխան սյուների արժեքներով։ Սյուների հիմնական մասը ենթակա չեն խմբագրման, խմբագրելի են միայն «Պարամետրեր», «Ծանուցվող խմբեր» և «Ընտ․» սյուները։

Անվանում Նկարագրություն
Ընտ․ Գործողության կատարման հայտանիշ։
Քայլ N Գործողության համարը։
Գործողություն Գործողությունում կանչվող տվյալների մշակման հարցման (DPR) կոդը:
Գործողության անվանում Կանչվող տվյալների մշակման հարցման (DPR) հայերեն անվանումը: Լրացվում է ավտոմատ կերպով՝ «Գործողություն» դաշտը լրացնելիս և ենթակա չէ խմբագրման։
Անվանում Նկարագրություն
Պարամետրեր Կանչվող տվյալների մշակման հարցման (DPR) պարամետրերը։
Ծանուցման տարբերակ Առաջադրանքի ծանուցման տարբերակը։
0 - Երբեք։
1 - Միայն սխալների դեպքում։
2 - Միշտ։
2 արժեքի դեպքում ծանուցումներ են ուղարկվում առաջադրանքի կատարման սկզբի, բարեհաջող ավարտի, սխալների առաջացման և ձախողման դեպքերում, իսկ 1 արժեքի դեպքում` միայն սխալների առաջացման և ձախողման դեպքերում։
Ծանուցվող խմբեր Ծանուցվող խմբերի կոդերի ցուցակը։ Ծանուցվող խմբերը սահմանվում են «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» -> «Ծանուցումների խմբեր» հաշվետվության Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով:

Առաջադրանքի ժամանակացույց

Այս փաստաթուղթը նախատեսված է առաջադրանքների կատարման ժամանակացույցերի սահմանման համար։ Ավելացվում է «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» -> «Առաջադրանքների ժամանակացույցեր» հաշվետվության Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով։ Սահմանումից հետո այն անհրաժեշտ է կապակցել առաջադրանքի ձևանմուշին՝ ընտրելով գործարկման ժամանակացույցային տարբերակը և համապատասխան ժամանակացույցը։

schedule_general_page

Ընդհանուր էջ

Սյան անվանում Նկարագրություն
Կոդ Առաջադրանքի կատարման ժամանակացույցի կոդը։
Անվանում Առաջադրանքի կատարման ժամանակացույցի անվանումը։
Սկզբի ամսաթիվ Առաջադրանքի կատարման սկզբի ամսաթիվը։
Վերջի ամսաթիվ Առաջադրանքի կատարման վերջի ամսաթիվը։
Կրկնել ամեն (օր) Ամեն օր առաջադրանքը կրկնելու հայտանիշ։
Կատարման սկիզբ Առաջադրանքի կատարման սկզբի ժամանակը։
Կատարման ավարտ Առաջադրանքի կատարման վերջի ժամանակը։
Կրկնել (րոպե) Առաջադրանքի կատարման պարբերականությունը րոպեներով։
Նկարագրություն Առաջադրանքի կատարման ժամանակացույցի նկարագրությունը։ Լրացվում է ավտոմատ կերպով՝ գործարկման ամսաթիվը/ժամանակը ընտրելիս (օրինակ Կատարել ամեն հինգշաբթի, ժամը 18:30-ից սկսած)։

Շաբաթական էջ

schedule_weekly_page

Սյան անվանում Նկարագրություն
Երկուշաբթի Առաջադրանքը յուրաքանչյուր երկուշաբթի կատարելու հայտանիշ։
Երեքշաբթի Առաջադրանքը յուրաքանչյուր երեքշաբթի կատարելու հայտանիշ։
Չորեքշաբթի Առաջադրանքը յուրաքանչյուր չորեքշաբթի կատարելու հայտանիշ։
Հինգշաբթի Առաջադրանքը յուրաքանչյուր հինգշաբթի կատարելու հայտանիշ։
Ուրբաթ Առաջադրանքը յուրաքանչյուր ուրբաթ կատարելու հայտանիշ։
Շաբաթ Առաջադրանքը յուրաքանչյուր շաբաթ կատարելու հայտանիշ։
Կիրակի Առաջադրանքը յուրաքանչյուր կիրակի կատարելու հայտանիշ։
Միայն աշխատանքային օրերին Միայն աշխատանքային օրերին կատարելու հայտանիշ։

Ամսական էջ

schedule_monthly_page

Սյան անվանում Նկարագրություն
Հունվար Առաջադրանքը հունվար ամսին կատարելու հայտանիշ։
Փետրվար Առաջադրանքը փետրվար ամսին կատարելու հայտանիշ։
Մարտ Առաջադրանքը մարտ ամսին կատարելու հայտանիշ։
Ապրիլ Առաջադրանքը ապրիլ ամսին կատարելու հայտանիշ։
Մայիս Առաջադրանքը մայիս ամսին կատարելու հայտանիշ։
Հունիս Առաջադրանքը հունիս ամսին կատարելու հայտանիշ։
Հուլիս Առաջադրանքը հուլիս ամսին կատարելու հայտանիշ։
Օգոստոս Առաջադրանքը օգոստոս ամսին կատարելու հայտանիշ։
Սեպտեմբեր Առաջադրանքը սեպտեմբեր ամսին կատարելու հայտանիշ։
Հոկտեմբեր Առաջադրանքը հոկտեմբեր ամսին կատարելու հայտանիշ։
Նոյեմբեր Առաջադրանքը նոյեմբեր ամսին կատարելու հայտանիշ։
Դեկտեմբեր Առաջադրանքը դեկտեմբեր ամսին կատարելու հայտանիշ։
Ամսվա վերջին օրը Յուրաքանչյուր ամսվա վերջին օրը առաջադրանքի կատարելու հայտանիշ։
Ամսվա վերջին աշխատանքային օրը Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը առաջադրանքի կատարելու հայտանիշ։

Սպասվող առաջադրանքներ

Այս դիտելու ձևը գտնվում է «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» թղթապանակում: Դիտելու ձևում ցուցադրվում են ժամանակացույցով գործարկվող բոլոր այն առաջադրանքները, որոնք դեռևս չեն իրականացվել։

expected_jobs

Հերթագրված առաջադրանքներ

Այս դիտելու ձևը գտնվում է «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» թղթապանակում: Դիտելու ձևում ցուցադրվում են բոլոր հերթագրված և կատարման ընթացքում գտնվող առաջադրանքները։ Նախատեսված է առաջադրանքների ընդհատման, կատարման մանրամասների, կատարման քայլերի և կատարման ընթացքի դիտման համար։

scheduled_jobs

Հեռացնել հերթագրված առաջադրանքը

«Հերթագրված առաջադրանքներ» -> «Հեռացնել հերթագրված առաջադրանքը» կոնտեքստային ֆունկցիան կարելի է կանչել միայն այն առաջադրանքների համար, որոնք դեռ չեն գտնվում կատարման ընթացքում (միայն հերթագրված վիճակում գտնվող առաջադրանքների համար):

Կատարման մանրամասներ

«Հերթագրված առաջադրանքներ»/«Առաջադրանքների պատմություն» -> «Կատարման մանրամասներ» կոնտեքստային ֆունկցիայի կանչի արդյունքում բացվում է տեքստային հաշվետվություն, որտեղ ցուցադրվում են առաջադրանքի (սերվիս, կատարող, վիճակ) և կատարման քայլերի մանրամասները (կատարման սկիզբ, վերջ, տևողություն, …)։

Առաջադրանքի ամբողջական նկարագրությունը ներկայացված է Առաջադրանքի ձևանմուշ բաժնում, իսկ կատարման քայլերինը՝ Առաջադրանքի կատարման քայլեր բաժնում։

job_execution_details

Դիտել ըստ քայլերի

«Հերթագրված առաջադրանքներ»/«Առաջադրանքների պատմություն» -> «Դիտել ըստ քայլերի» կոնտեքստային ֆունկցիայի կանչի արդյունքում բացվում է «Ընթացիկ առաջադրանքներ (ըստ քայլերի)» դիտելու ձևը, որտեղ ցուցադրվում են առաջադրանքի կատարման քայլերի մանրամասները (կատարման սկիզբ, վերջ, տևողություն, …)։

Կատարման քայլերի ամբողջական նկարագրությունը ներկայացված է Առաջադրանքի կատարման քայլեր բաժնում։

view_by_steps

Կատարման ընթացք

«Հերթագրված առաջադրանքներ» -> «Կատարման ընթացք» կոնտեքստային ֆունկցիայի կանչի արդյունքում բացվում է առաջադրանքի կողմից գործարկվող DPR-ի կատարման պրոգրեսի պատուհանը, ինչպես նաև Status bar-ում ցուցադրվում է status text-ը։

Կատարման պրոգրեսի պատուհանի «Ընդհատել» կոճակի միջոցով հնարավոր է ընդհատել առաջադրանքի կատարումը։

job_execution_progress_function

job_execution_progress

Առաջադրանքների պատմություն

Այս դիտելու ձևը գտնվում է «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքներ» թղթապանակում: Դիտելու ձևում ցուցադրվում են բոլոր ավարտված առաջադրանքները։ Նախատեսված է առաջադրանքների կատարման մանրամասների, կատարման քայլերի, կատարման ընթացքում առաջացած սխալների, կատարման ընթացքում առաջացած սխալներ Seq-ում դիտման համար։

job_history

Կատարման ընթացքում առաջացած սխալներ

«Առաջադրանքների պատմություն»/«Առաջադրանքների պատմություն (ըստ քայլերի)» -> «Կատարման ընթացքում առաջացած սխալներ» կոնտեքստային ֆունկցիայի կանչի արդյունքում բացվում է «Առաջադրանքի կատարման մանրամասներ» դիտելու ձևը, որտեղ ցուցադրվում են առաջադրանքի կատարման ընթացքում գրանցված բոլոր լոգերը։

Նշված դիտելու ձևից հասանելի են «Արտահանել», «Դիտել/խմբագրել» կոնտեքստային ֆունկցիաները։

job_execution_details

Արտահանել

«Առաջադրանքի կատարման մանրամասներ» -> «Արտահանել» կոնտեքստային ֆունկցիան տալիս է հնարավորություն արտահանել առաջադրանքի կատարման ընթացքում գրանցված լոգը clef ֆորմատով։

Արտահանված լոգերը կարելի է դիտել Compact Log Viewer ծրագրի միջոցով։

«Առաջադրանքի կատարման մանրամասներ» դիտելու ձևը հասանելի է «Ադմինիստրատորի աշտ» -> «Առաջադրանքների պատմություն» դիտելու ձևից՝ «Կատարման ընթացքում առաջացած սխալներ» կոնտքեստային ֆունկցիայով։

job_details_export

Օրինակ

{
    "@t": "2026-02-12T05:40:59.4689147Z",
    "@m": "Առաջացել է սխալ «Test» առաջադրանքի «1» քայլում  «AgrRems_C1_Export» գործողությունը կատարելիս՝ Հաշվետվության հաշվարկը ընդհատված է օգտագործողի կողմից",
    "@i": "event-4d1cb47b69f908de2665b11f00000000",
    "@l": "Error",
    "@tr": null,
    "@sp": null,
    "@x": "System.Exception: гßí»ïíáõÃÛ³Ý Ñ³ßí³ñÏÁ Áݹѳïí³Í ¿ û·ï³·áñÍáÕÇ ÏáÕÙÇó\r\n ---> System.Exception: The operation was canceled.\r\n   at ArmSoft.AS8X.Core.DS.DataSourceService.ExecuteDataSource[T](String dsName, Dictionary`2 parameters, CancellationToken cancellationToken, Boolean suppressProgress) in D:\\TFS\\W\\AS-8X\\Core\\ArmSoft.AS8X.Core\\DS\\DataSourceService.cs:line 86\r\n   at ArmSoft.AS8X.Bank.OLAP.ExportProviders.ExportAgrRems_C1.ExportToOlapAsync(OLAPExpSelectedISNParams expParam, CancellationToken stoppingToken, IExecutionProgress progress) in D:\\TFS\\W\\Bank\\AS-8X\\ArmSoft.AS8X.Bank\\OLAP\\ExportProviders\\ExportAgrRems_C1.cs:line 152\r\n   --- End of inner exception stack trace",
    "ApiClientId": 8,
    "Application": "Bank",
    "Database": "d_bank4",
    "JobCode": "Export",
    "JobExecutionId": 1,
    "JobStep": 1,
    "JobStepName": "AgrRems_C1_Export",
    "MachineName": "TEST",
    "OlapExport": ". ISN: 423644202, Code: TV0965, Type: C1Univer, Date: 18/02/2026 0:00:00",
    "Server": "TEST-SERVER",
    "ServiceVersion": "26.115.0",
    "SourceContext": "ArmSoft.AS8X.Core.Process.ExecutionProgress"
}

Դիտել/խմբագրել

Այս մեթոդը ցուցադրվում է առաջադրանքի կատարման ընթացքում գրանցված լոգի ամբողջական նկարագրությունը։

job_error_log_function

job_error_log

Անվանում Նկարագրություն
Լոգավորման մակարդակ Գրանցված հաղորդագրության լոգավորման մակարդակը (Error, Warning, Info)։
Հաղորդագրություն Լոգում գրանցված հաղորդագրությունը, որը նկարագրում է տեղի ունեցած իրադարձությունը։
Ամսաթիվ Լոգի գրանցման ամսաթիվը և ժամանակը։
Ծրագիր Այն ծրագրի անունը, որի կողմից ստեղծվել է տվյալ լոգի գրառումը։
Տարբերակ Ծրագրի տարբերակը։
Օգտագործող Օգտատիրոջ անունը, որի գործողության ընթացքում առաջացել է տվյալ գրառումը։
SQL Սերվեր Ծրագրի կողմից օգտագործվող SQL Server-ի անունը:
Կայան Այն համակարգչի անունը, որից կատարվել է գործողությունը։
Տվյալների բազա Ծրագրի կողմից օգտագործվող տվյալների բազայի անունը:
API client Այն կլիենտ ծրագրի ներքին նույնականացման համարը (id), որի շրջանակներում գրանցվել է լոգը։
Հարցման ճանապարհ HTTP հարցման մասնակի հասցեն։
Աղբյուրի համատեքստ Լոգի կոնտեքստը, որը ներկայացնում է լոգը :
HTTP մեթոդ HTTP հարցման մեթոդը (օր. GET, POST, PUT, DELETE
Ստատուս կոդ HTTP հարցման պատասխանի ստատուս կոդը։
Շրջանակ Լոգի scope-ը։
Uri HTTP հարցման ամբողջական URI հասցեն։
Call stack Call stack, որը ցույց է տալիս մեթոդների կանչման հերթականությունը մինչև սխալի առաջանալը։ Ցուցադրվում է միայն Error լոգավորման մակարդակով լոգերի դեպքում։

Դիտել պարամետրերը

«Առաջադրանքների պատմություն (ըստ քայլերի)» -> «Դիտել պարամետրերը» կոնտեքստային ֆունկցիայի կանչի արդյունքում բացվում է դիալոգ՝ readonly ռեժիմով, որտեղ ցուցադրվում են առաջադրանքի կատարման պարամետրերը։

view_job_parameters

view_job_parameters_dialog

Կատարման ընթացքում առաջացած սխալներ Seq-ում

«Առաջադրանքների պատմություն»/«Առաջադրանքների պատմություն (ըստ քայլերի)» -> «Կատարման ընթացքում առաջացած սխալներ Seq-ում» կոնտեքստային ֆունկցիայի կանչի արդյունքում բացվում է կատարման սխալների լոգերը պարունակող Seq սերվերը։ Seq սերվերի հասցեն նշանակվում է SEQREADURL համակարգային պարամետրի միջոցով։

8X վեբ ծառայություններ

Այս դիտելու ձևը գտնվում է «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» թղթապանակում: Նախատեսված է վեբ ծառայությունների (սերվիսների) ստեղծման, խմբագրման, հեռացման և ծառայության ասինխրոն պրոցեսների դիտման համար։

web_services

Վեբ ծառայությունները կիրառվում են «Առաջադրանքների ձևանմուշներ»-ում՝ նշելու համար այն սերվիսը, որի վրա գործարկվել է տվյալ առաջադրանքը և «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» -> «Սերվիսային ասինխրոն պրոցեսներ»-ում՝ պրոցեսները ըստ սերվիսների տարանջատելու նպատակով։

web_service

Անվանում Նկարագրություն
ID Վեբ ծառայության (սերվիսի) նույնականացուցիչը (id):
Հասցե Վեբ ծառայության (սերվիսի) հասցեն։
Ներքին հասցե Վեբ ծառայության (սերվիսի) լոկալ հասցեն։
Դեր Վեբ ծառայության (սերվիսի) դերը։ Վեբ ծառայությունը (սերվիսի) միաժամանակ կարող է ունենալ մեկ և ավելի դերեր։
Desktop - Սերվիս, որը սպասարկում է desktop-ից եկող հարցումները:
Integration - Սերվիս, որը կապ է ապահովում արտաքին համակարգերի կամ այլ սերվիսների հետ:
JobExecutor - Սերվիս, որը նախատեսված է առաջադրանքների, ֆոնային առաջադրանքների կատարման համար։
Worker - Ֆոնային պրոցես, որը կատարում է ծանր կամ երկարաժամկետ հաշվարկներ կամ հաղորդագրությունների մշակում։

Ծանուցման խումբ

Ծանուցման խումբը ստեղծվում է «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» -> «Ծանուցումների խմբեր» հաշվետվության Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով։

notification_groups

Սահմանում է այն օգտագործողների խումբը, որոնց առաջադրանքների կատարման ընթացքում ուղարկվելու են ծանուցումներ։ Առաջադրանքի գործողությունների ծանուցումները կարգավորվում են «Առաջադրանքի ձևանմուշ» փաստաթղթի միջոցով, իսկ ամբողջ առաջադրանքի վերաբերյալ ծանուցումները միացվում են «Համակարգային իրադարձությունների ծանուցումներ» դիալոգում։

notification_group

Անվանում Նկարագրություն
Անվանում Ծանուցման խմբի կոդը (id):
Նկարագրություն Ծանուցման խմբի նկարագրությունը։
Էլեկտրոնային փոստով Այն օգտագործողների կոդերի ցուցակը, որոնք ստանալու են ծանուցում։ Այս control-ում ցուցադրվում են այն օգտագործողները, որոնց Էլեկտրոնային հասցեները ավելացված են EMAILADDRESS համակարգային պարամետրում։

Համակարգային իրադարձությունների ծանուցումներ

Այս դիալոգը գտնվում է «Ադմինիստրատորի աշտ» -> «Համակարգային աշխատանքներ» թղթապանակում։ Այն տալիս է հնարավորություն ընտրելու այն ծանուցման խմբերը, որոնք ծանուցվելու են առաջադրանքի կատարման ընթացքում։ Արդյունքում ընտրված խմբերի կոդերը ավելացվում են 8XJOBNOTIFICATION համակարգային պարամետրում։

system_events_notifications