Document.Folders(FoldersEventArgs) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ Folders
Դաս՝ Document
public virtual Task Folders(FoldersEventArgs args)
Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցում գրանցելուց առաջ։ Կանչվում է նաև փաստաթղթերի ինդեքսավորման ժամանակ։
Թղթապանակների, ծառերի տարրերի ստեղծումը և տվյալների պահոցումը գրանցումը հարկավոր է կատարել այս մեթոդում՝ կանչելով համապատասխանաբար IDocumentService.StoreInFolder և IDocumentService.StoreInTree մեթոդները։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| args | FoldersEventArgs | - | FoldersEventArgs դասի օբյեկտ։ |