IFactService.LoadByBase(int, string, string, bool) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsKernel.LoadFactByBase

Դաս՝ IFactService

public Task<List<Fact>> LoadByBase(int baseIsn, 
                                   string accounting = "", 
                                   string operation = "", 
                                   bool useArchive = true);

Վերադարձնում է հիմքային փաստաթղթով ստեղծված գործառույթների ցուցակը։

Նշված պարամետրերով գործառույթների բացակայության դեպքում վերադառնում է դատարկ ցուցակ։ Վերադարձվող ցուցակի յուրաքանչյուր տարր գործառույթ տիպի օբյեկտ է։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
baseIsn int - Հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։
accounting string ”” Հաշվառման կոդը։
operation string ”” Գործողությունների կոդերի ցանկ։
Եթե ցանկը սկսվում է “+” նշանով, ապա հաշվի են առնվում գործողությունների բոլոր կոդերը, որոնք թվարկվում են նրանից հետո։
“-“ նշանի դեպքում անտեսվում են այն գործողությունները, որոնց կոդերը թվարկված են ցանկի մեջ։Գործողությունների կոդերը թվարկվում են մեկը մյուսի հետևից բացատների միջոցով։
Ցանկը նաև կարող է պարունակել առանց նշանի միակ տարր:
useArchive bool true Արխիվացված գործառնությունների բեռնման հայտանիշ։