IPermanentStorageService սերվիս
Ներածություն
IPermanentStorageService դասը նախատեսված է ծրագրի աշխատանքի ընթացքում ձևավորվող մշտական ֆայլերի պահպանման և բեռնման համար։ Համակարգը կարող է կարգավորվել այնպես, որ ֆայլերի պահպանում կատարվի կա՛մ ֆայլային համակարգում, կա՛մ ամպային պահոցում։
Կարգավորվում է appsettings.json կոնֆիգուրացիոն ֆայլի Storage բաժնի Permanent ենթաբաժնում։
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| DeleteBlobAsync(string, string, CancellationToken) | Հեռացնում է ֆայլը մշտական ֆայլերի պահոցից՝ ըստ անվան և կոնտեյների։ |
| DeleteBlobAsync(string, CancellationToken) | Հեռացնում է ֆայլը մշտական ֆայլերի պահոցի Container հատկությամբ նշված թղթապանակից։ |
| GetBlobAsync(string, string, CancellationToken) | Վերադարձնում է ֆայլի պարունակությունը մշտական ֆայլերից պահոցից՝ որպես Stream: |
| UploadBlobAsync(string, string, byte[], CancellationToken) | Պահպանում է value պարամետրի պարունակությունը մշտական ֆայլերի պահոցում՝ նշված կոնտեյների նշված ֆայլում։ |
| UploadBlobAsync(string, Stream, BlobProperties, CancellationToken) | Պահպանում է value պարամետրի պարունակությունը մշտական ֆայլերի պահոցի Container հատկությամբ նշված թղթապանակում՝ blobName պարամետրում նշված ֆայլում։ |
| UploadBlobAsync(string, string, Stream, BlobProperties, CancellationToken) | Պահպանում է stream պարամետրի պարունակությունը մշտական ֆայլերի պահոցում՝ նշված կոնտեյների նշված ֆայլում։ |
| UploadTempBlobAsync(string, string, Stream, BlobProperties, CancellationToken) | Պահպանում է stream պարամետրի պարունակությունը մշտական ֆայլերի պահոցի Container հատկությամբ նշված թղթապանակում` տրված ընդլայնմամբ ֆայլում, որի անունը ձևավորվում է ավտոմատ։ |
Հատկություններ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| Container | Վերադարձնում կամ նշանակում է մշտական ֆայլերի պահպանման ընթացիկ թղթապանակը, որը հանդիսանում է մշտական ֆայլերի պահոցի ենթաթղթապանակ։ |