UIRequestExecutionProgress.AddCustomUIRequest<R, S>(S, int, int, Action, bool) մեթոդ

public Task<CustomUIRequestResult<R>> AddCustomUIRequest<R, S>(S requestSource, 
                                                               int id,
                                                               int millisecondsToShow = 60000,
                                                               Action<S> toUnicode = null,
                                                               bool supportRememberTheAnswer = false);

Այս մեթոդը օգտագործվում է DataSource-ի, DPR-ի, Document-ի կատարման ընթացքում 8X սերվիսից 4X կամ 8X կլիենտին տվյալներ փոխանցելու նպատակով, որոնց հիման վրա կլիենտում ստեղծվում և ցուցադրվում է պատուհան։

Տե՛ս օգտագործման օրինակը։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
requestSource S - Կլիենտին փոխանցվող տվյալները նկարագրող դասի օբյեկտ։
id int - Պատուհանի ներքին նույնականացման համարը (id):
millisecondsToShow int 60000 Պատուհանի էկրանին երևալու ժամանակը միլիվայրկյաններով: Լռությամբ արժեքը 60 վայրկյանն է։
toUnicode Action null Կլիենտին փոխանցվող տվյալները Unicode կոդավորման փոխակերպելու համար նախատեսված Action։
supportRememberTheAnswer bool false «Կիրառել պատասխանը հաջորդների համար նույնպես» նշիչի ցուցադրման հայտանիշ։ Պարամետրի true արժեքի և նշիչի ընտրման դեպքում պատուհանը կփակվի այն կոճակով, որը սեղմվել է առաջին ցուցադրման ժամանակ։