RODocument դաս

Ներածություն

RODocument դասը նախատեսված է փաստաթուղթը քեշավորելու համար։

RODocument տիպի քեշավորվող փաստաթղթերը ժառանգում են RODocument դասից և ունեն փաստաթղթի ներքին անունը պարունակող RODocument ատրիբուտը։

[RODocument("Cli")]
public class Client : RODocument

Փաստաթղթին համապատասխան քեշավորվող փաստաթուղթը գեներացվում է ավտոմատ Codegen գործիքի միջոցով։

RODocument տեսակի փաստաթուղթը տվյալների պահոցից բեռնելու, քեշում պահելու և քեշից կարդալու համար տե՛ս RODocumentService:

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
CheckGrid() Ստուգում է փաստաթղթի աղյուսակների բեռնված լինելը։
CheckImage() Ստուգում է փաստաթղթի նկարների բեռնված լինելը։
CheckMemo() Ստուգում է փաստաթղթի մեծ տեքստային դաշտերի (մեմո) բեռնված լինելը։
RefreshLastLookup() Թարմացնում է LastLookup հատկության արժեքը՝ նշանակելով ընթացիկ ամսաթիվը/ժամանակը։
RefreshLastTSCheck() Թարմացնում է LastTSCheck հատկության արժեքը՝ նշանակելով ընթացիկ ամսաթիվը/ժամանակը։

Հատկություններ

Անվանում Նկարագրություն
Archived Ցույց է տալիս փաստաթղթի արխիվացված լինելը։
CreationDate Վերադարձնում է փաստաթղթի ստեղծման ամսաթիվը/ժամանակը։
CreatorSUID Վերադարձնում է փաստաթուղթը ստեղծողի ներքին համարը (user id):
Description Վերադարձնում է փաստաթղթի նկարագրությունը։
DocumentType Վերադարձնում է փաստաթղթի տեսակը։
Fields Վերադարձնում է փաստաթղթի դաշտերը որպես dictionary, որտեղ բանալին՝ դաշտի ներքին անունն է, իսկ արժեքը՝ դաշտի արժեքը:
indexer Վերադարձնում է փաստաթղթի տրված ներքին անունով դաշտի արժեքը։
ISN Վերադարձնում է փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn-ը):
LastLookup Վերադարձնում է փաստաթղթի քեշում փնտրման և քեշից բեռնման վերջին ամսաթիվը/ժամանակը:
LastTSCheck Վերադարձնում է փաստաթղթի TimeStamp-ի տվյալների պահոցից վերջին ստուգման ամսաթիվը/ժամանակը:
TimeStamp Նշանակում է կամ վերադարձնում փաստաթղթի վերջին փոփոխման ամսաթիվը և ժամանակը` որպես byte տիպի զանգված:
State Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի վիճակը: