DocumentCheckLevel

Փաստաթղթի գրանցման եղանակ

Այս enum-ը նախատեսված է փաստաթղթի գրանցման ժամանակ որոշ ստուգումների և մեթոդների կանչերի անջատման համար։

public enum DocumentCheckLevel
{
    None = 0,
    DisableCallValidate = 1,
    DisableCallAction = 2,
    DisableEmptyValueChecks = 4,
    DisableTypeValid = 8,
    DisableAllchecks = 13,
    DisableAllchecksAndAction = 15,
    CreateChangeRequest = 16,
    WriteSoftwareLog = 32,
    DetailedLog = 64
}

Արժեքների բազմություն

Անվանում Արժեք Նկարագրություն
None 0 Համակարգը կատարում է բոլոր ստանդարտ ստուգումները և մեթոդների կանչերը։
DisableCallValidate 1 Անջատում է Validate մեթոդի կանչը։
DisableCallAction 2 Անջատում է Action մեթոդի կանչը։
DisableEmptyValueChecks 4 Անջատում է դաշտերի արժեքների դատարկության ստուգումը։
DisableTypeValid 8 Անջատում է տիպերի ստուգումը։
DisableAllchecks 13 Անջատում է Validate մեթոդի կանչը, դաշտերի արժեքների դատարկության և տիպերի ստուգումը։
DisableAllchecksAndAction 15 Անջատում է Validate, Action մեթոդների կանչը, դաշտերի արժեքների դատարկության և տիպերի ստուգումը։
CreateChangeRequest 16 Փոփոխությունների հաստատման ուղարկման հայտանիշ։ Երբ փոխում և պահպանում եք փաստաթուղթ այս ռեժիմով, փոփոխության հարցումն ավտոմատ կերպով ստեղծվում և ուղարկվում է հաստատման, և քանի դեռ այս հարցումը չի հաստատվել, կատարված փոփոխությունները չեն ցուցադրվի փաստաթղթում։
WriteSoftwareLog 32 Նշվում է, երբ փաստաթղթի գրանցումը կատարվում է ծրագրային, այլ ոչ թե օգտագործողի որևէ գործողության հետևանքով։ Այս դեպքում փաստաթղթի պատմության մեջ գրվում է «Մշակվել է ծրագրային»։ Նախատեսված է անցումային ֆունկցիաներում փաստաթղթերը գրանցելուց։
DetailedLog 64 Վերևում նշված բոլոր գործողությունների մանրամասն գրանցում։