AttachmentContentModel

Դասը պարունակում է փաստաթղթին կցված ֆայլի պարունակությունը փոխելու տվյալներ։

Օգտագործվում է IAttachmentService.UpdateContent մեթոդով փաստաթղթին կցված ֆայլը փոխելուց։

Տե՛ս օրինակը։

public class AttachmentContentModel 
{
    public AttachmentIdentifier Identifier { get; set; }
    public StorageInfo FileContentStorageInfo { get; set; }
}

Հատկություններ

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
Identifier AttachmentIdentifier - Փաստաթղթի ներքին նույնականացման համարը (ISN), որին կցված է ֆայլը և կցված ֆայլի անունը՝ ներառյալ ընդլայնումը։
FileContentStorageInfo StorageInfo - Նոր պարունակությամբ ֆայլի նույնականացուցիչը սերվերային պահոցում։