LiteDocumentService.LookUpInCache մեթոդ
Գերբեռնումներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| LookUpInCache(int, TimeSpan, Ref, bool) | Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի և վերադարձնում։ |
| LookUpInCache(string, string, TimeSpan, Ref) | Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անվան և թղթապանակի տարրի կոդի և վերադարձնում։ |
LiteDocumentService.LookUpInCache(int, TimeSpan, Ref, bool) մեթոդ
Նկարագիր
Դաս՝ LiteDocumentService
public Task<LiteDocument> LookUpInCache(int isn,
TimeSpan checkAfter,
Ref<bool> isRefreshed = null,
bool lookInArc = true)
Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի և վերադարձնում։ Քեշում բացակայության դեպքում բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից, ավելացնում քեշում և վերադարձնում։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| isn | int | - | Փնտրվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։ |
| checkAfter | TimeSpan | - | Եթե քեշում պարունակվող փաստաթղթի թարմության վերջին ստուգումից անցել է ավելի շատ ժամանակ, քան նշված է այս պարամետրում, ապա ստուգվում է փաստաթղթի թարմությունը։ Եթե քեշում պարունակվող փաստաթղթի timestamp-ը չի համընկնում տվյալների պահոցում գրանցված timestamp-ի հետ, ապա փաստաթուղթը բեռնում է տվյալների պահոցից, հակառակ դեպքում վերադարձնում է քեշում առկա փաստաթուղթը։ |
| isRefreshed | Ref |
null | Ցույց է տալիս, արդյոք մեթոդի կանչի արդյունքում փաստաթուղթը բեռնվել է տվյալների պահոցից և թարմացվել քեշում, թե ոչ։ |
| lookInArc | bool | true | Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։ true արժեքի դեպքում փաստաթուղթը հիմնական պահոցում չգտնելու դեպքում փորձում է բեռնել նաև արխիվային տվյալների պահոցից, եթե այնտեղ նույնպես փաստաթութը առկա չէ, առաջանում է սխալ։ |
LiteDocumentService.LookUpInCache(string, string, TimeSpan, Ref<bool>) մեթոդ
Նկարագիր
Դաս՝ LiteDocumentService
public Task<LiteDocument> LookUpInCache(string folderID,
string folderKey,
TimeSpan checkAfter,
Ref<bool> isRefreshed = null)
Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անվան և թղթապանակի տարրի կոդի և վերադարձնում։ Քեշում բացակայության դեպքում բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից, ավելացնում քեշում և վերադարձնում։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| folderID | string | - | Փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անունը։ |
| folderKey | string | - | Թղթապանակի տարրի կոդը։ |