IDocumentService.MakeParentLink(Document, int, bool) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.MakeParentLink
Դաս՝ IDocumentService
public Task MakeParentLink(Document document,
int parentIsn,
bool removeExistingLinks = true)
Ընթացիկ փաստաթղթի համար սահմանում է ծնողի հետ կապ։ Ընթացիկ փաստաթուղթը կարող է դեռ գրանցված չլինել տվյալների պահոցում։
Մեթոդը նախատեսված է Action իրադարձության մշակիչում կանչելու համար։
Եթե փաստաթուղթը տվյալների պահոցում դեռ գրանցված չէ, ապա այս մեթոդի կանչից հետո ծնող-զավակ կապերը անմիջապես չեն գրանցվում տվյալների պահոցում, դրանց գրանցումը կատարվում է Action իրադարձության մշակիչի ավարտից հետո։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| document | Document | - | Փաստաթղթի օբյեկտ։ |
| parentIsn | int | - | Ծնող փաստաթղթի ներքին նույնականացման համար։ |
| removeExistingLinks | bool | true | true արժեքի դեպքում ստեղծվող կապը լինում է միակը և նախորդ եղած կապերը հեռացվում են։ false արժեքի դեպքում ծնողների ցուցակում ավելանում է ևս մեկը։ |