DataProcessingRequest նկարագրություն
Ներածություն
Սերվիսային երկար տևող հարցումներ կատարելու և կատարման ընթացքին հետևելու համար նկարագրվում է Տվյալների մշակման հարցում (DPR - Data Processing Request):
Տվյալների մշակման հարցման (DPR-ի) նկարագրության համար հարկավոր է նկարագրել սերվերում աշխատող տրամաբանությունը C# դասում (.cs ֆայլում)։
Հարկավոր է սահմանել մուտքային և ելքային պարամետրերի դասեր (կարելի է օգտագործել գոյություն ունեցողները)։
Տե՛ս նաև
- Տվյալների մշակման հարցման (
DPR-ի) ստեղծման ձեռնարկը - Կազմակերպության սեփական Տվյալների մշակման հարցումների (
DPR-ի) ստեղծման ձեռնարկ - Ասինխրոն մշակում կիրառությունների սերվերի վրա
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| AfterDeserializeParameter(P, JsonElement) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից DPR-ը հերթագրման դնելուց առաջ։ |
| Execute(P, CancellationToken) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, այստեղ հարկավոր է մշակել սերվերում աշխատող տրամաբանությունը։ |
Հատկություններ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| ArmenianCaption | Վերադարձնում է տվյալների մշակման հարցման (DPR-ի) հայերեն անվանումը ANSI կոդավորմամբ: |
| EnglishCaption | Վերադարձնում է տվյալների մշակման հարցման (DPR-ի) անգլերեն անվանումը: |
| Name | Վերադարձնում է տվյալների մշակման հարցման (DPR-ի) ներքին անունը: |
| Progress | Վերադարձնում է տվյալների մշակման հարցման (DPR-ի) կատարման պրոգրեսը: |
| DPRType | Վերադարձնում է տվյալների մշակման հարցման (DPR-ի) տեսակը, որը լրացված է նկարագրվող դասի վրա DPR ատրիբուտի մեջ։ |