IKernelService.GetTurn(string, int, DateTime, DateTime, string) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ Kernel.GetTurn

Դաս՝ IKernelService

public Task<(decimal DbTurn, decimal DbTurnAMD, decimal CrTurn, decimal CrTurnAMD)> GetTurn(
    string accounting, 
    int isn, 
    DateTime startDate, 
    DateTime endDate, 
    string codeOperList = "")

Վերադարձնում է փաստաթղթի հաշվառման դեբետային և կրեդիտային շրջանառության արժեքները տրված ժամանակաշրջանի համար։

Վերադարձնում է կորտեժ`

  • DbTurn - Դեբետային շրջանառության արժեքը։
  • DbTurnAMD - Դեբետային շրջանառության արժեքը դրամային համարժեքը։
  • CrTurn - Կրեդիտային շրջանառության արժեքը։
  • CrTurnAMD - Կրեդիտային շրջանառության արժեքը դրամային համարժեքը։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
accounting string - Հաշվառման կոդ (ներքին անուն):
isn int - Հաշվառվող օբյեկտի ներքին նույնականացման համար։
startDate DateTime - Ժամանակաշրջանի սկզբի ամսաթիվ։
endDate DateTime - ժամանակաշրջանի վերջին ամսաթիվ։
codeOperList string ”” Գործողությունների կոդերի ցանկ։ Եթե ցանկը սկսվում է + նշանով, ապա հաշվի են առնվում գործողությունների բոլոր կոդերը, որոնք թվարկվում են նրանից հետո։ - նշանի դեպքում անտեսվում են այն գործողությունները, որոնց կոդերը թվարկված են ցանկի մեջ։ Գործողությունների կոդերը թվարկվում են մեկը մյուսի հետևից բացատների միջոցով։ Ցանկը նաև կարող է պարունակել առանց նշանի միակ տարր։