LiteDocumentService.Load մեթոդ
LiteDocumentService.Load(int, bool, bool, bool) մեթոդ
Նկարագիր
Դաս՝ LiteDocumentService
public Task<LiteDocument> Load(int isn,
bool loadGrids = false,
bool throwExceptionIfDeleted = true,
bool lookInArc = true);
Բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի։
Փաստաթղթի բացակայության դեպքում վերադարձնում է null կամ առաջանում է սխալ՝ կախված throwExceptionIfDeleted պարամետրից։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| isn | int | — | Բեռնվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։ |
| loadGrids | bool | false | Փաստաթղթի աղյուսակների բեռնման հայտանիշ։ |
| throwExceptionIfDeleted | bool | true | Պահանջվող փաստաթղթի հեռացված լինելու դեպքում սխալի առաջացման հայտանիշ։ |
| lookInArc | bool | true | Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։ Պարամետրի true արժեքի և հիմնական տվյալների պահոցում փաստաթղթի բացակայության դեպքում փորձում է այն բեռնել արխիվայինից։ Հիմնական, արխիվային տվյալների պահոցումներում փաստաթղթի բացակայության և throwExceptionIfDeleted պարամետրի true արժեքի դեպքում առաջանում է սխալ։ |
LiteDocumentService.Load(IEnumerable<int>, bool, bool, bool, bool) մեթոդ
Նկարագիր
Դաս՝ LiteDocumentService
public Task<Dictionary<int, LiteDocument>> Load(IEnumerable<int> isnList,
bool loadGrids = false,
bool loadImagesAndMemos = false,
bool throwExceptionIfDeleted = false,
bool lookInArc = false);
Բեռնում է նշված ներքին նույնականացման համարներով (isn-ներով) փաստաթղթերը հիմնական տվյալների պահոցից և վերադարձնում Dictionary, որտեղ բանալին փաստաթղթի isn-ն է, իսկ արժեքը՝ տվյալ փաստաթուղթը։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| isnList | IEnumerable |
- | Փաստաթղթերի ներքին նույնականացման համարների ցուցակ։ |
| loadGrids | bool | false | Փաստաթղթերի աղյուսակների բեռնման հայտանիշ։ |
| loadImagesAndMemos | bool | false | Փաստաթղթերի նկարների ու մեծ մուտքագրման դաշտերի բեռնման հայտանիշ։ |
| throwExceptionIfDeleted | bool | false | Պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի հեռացված լինելու դեպքում սխալի առաջացման հայտանիշ։ |
| lookInArc | bool | false | Արխիվացված փաստաթղթերի բեռնման հայտանիշ։ Պարամետրի true արժեքի և հիմնական տվյալների պահոցում փաստաթղթերի բացակայության դեպքում փորձում է բեռնել արխիվայինից։ Հիմնական, արխիվային տվյալների պահոցումներում փաստաթղթերից որևէ մեկի բացակայության և throwExceptionIfDeleted պարամետրի true արժեքի դեպքում առաջանում է սխալ։ |