IDocumentService.NestedTransactions(Document, List, TextReport,bool, bool) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDoc.NestedTransactions

Դաս՝ IDocumentService

public Task<int> NestedTransactions<T>(Document document, 
                                       List<T> values, 
                                       TextReport report,
                                       bool checkDocExistence = true, 
                                       bool checkTimeStamp = true)

Մեթոդը անցնում է values ցուցակի բոլոր տարրերով, յուրաքանչյուրի համար սկսում տրանզակցիա, կանչում IDocumentNestedTransactionNestedTransaction` մեթոդը և ավարտում տրանզակցիան։ Այն անհրաժեշտ է կանչել փաստաթղթի Action մեթոդում։

Վերադարձնում է այն տարրերի քանակը, որոնց մշակման ընթացքում առաջացել է սխալ։

Եթե մեթոդը կանչվում է այնպիսի փաստաթղթի համար, որը չի իրականացնում IDocumentNestedTransaction ինտերֆեյսը, ապա առաջանում է սխալ։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
document Document - Մշակման ենթակա փաստաթուղթը։
values List - T տիպի արժեքների ցուցակ, որոնցից յուրաքանչյուրը մշակվելու է IDocumentNestedTransactionNestedTransaction մեթոդի միջոցով։
report TextReport - Տեքստային հաշվետվություն, որտեղ լրացվում են մեթոդի կատարման ընթացքում առաջացած սխալների մասին հաղորդագրությունները։ Տեքստային հաշվետվություն-ում սխալների լրացուցիչ մշակման և այլ հաղորդագրությունների ավելացման համար անհրաժեշտ է, որ document պարամետրում նշված փաստաթուղթը իրականացնի IDocumentNestedTransactionWithError ինտերֆեյսը։
checkDocExistence bool true document պարամետրում նշված փաստաթղթի տվյալների պահոցում առկայության ստուգման հայտանիշ։ Եթե պարամետրի արժեքը true է, փաստաթուղթը առկա է տվյալների պահոցում և State փոքր է 100-ից, ապա առաջանում է սխալ։ Ստուգումը իրականացվում է մինչև values ցուցակի մշակումը։
checkTimeStamp bool true document պարամետրում նշված փաստաթղթի timestampt-ի ստուգման հայտանիշ։ Եթե պարամետրի արժեքը true է և timestamp-ը փոփոխվել է, ապա ընդհատում է values ցուցակի մշակումը։ Ստուգումը իրականացվում է յուրաքանչյուր իտերացիայի վերջում։