Document նկարագրություն
Ներածություն
public class Document : DocumentBase
Document դասը հիմք է հանդիսանում է փաստաթղթերի սահմանման համար։ Բոլոր փաստաթղթերը ունեն Document ատրիբուտը և ժառանգ են հանդիսանում այս դասից, որը տրամադրում է վիրտուալ մեթոդներ սեփական սերվերային տրամաբանության սահմանման համար և հատկություններ փաստաթղթի մետատվյալների ստացման համար։
8X համակարգում փաստաթուղթ նկարագրելու համար հարկավոր է ունենալ՝
- .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում DOCUMENT նկարագրությամբ։
Այն անհրաժեշտ է ներմուծել տվյալների բազա
Sysconգործիքի միջոցով։ - .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
.as և c# ֆայլերի նկարագրման ամբողջական օրինակ
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| Action(ActionEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցում գրանցելուց առաջ։ |
| AddParent(int) | Ավելացնում է տրված isn-ով փաստաթուղթը փաստաթղթի ծնող փաստաթղթերի ցուցակում։ |
| AfterCommit(AfterCommitEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Load ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցից բեռնելուց անմիջապես հետո։ |
| AfterCreate(AfterCreateEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Create ֆունկցիայով փաստաթղթի օբյեկտը ստեղծելուց հետո։ |
| AfterLoad(AfterLoadEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Load ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցից բեռնելուց անմիջապես հետո։ |
| ApplySnapshot(DocumentSnapshot) | snapshot պարամետրում եղած փաստաթղթի քեշավորված պատկերի արժեքները վերագրում է փաստաթղթի դաշտերին և աղյուսակներին։ |
| BeforeCommit(BeforeCommitEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցում գրանցելուց տրանզակցիան փակելուց առաջ։ |
| BeforeCopy(BeforeCopyEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Copy ֆունկցիայով փաստաթղթի պատճեն օբյեկտը ստեղծելուց հետո։ |
| BeforeImportProcessing(BeforeImportProcessingEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից փաստաթղթերի ներմուծման ժամանակ փաստաթղթի օբյեկտի ստեղծելուց հետո։ |
| Body() | Վերադարձնում է փաստաթղթի սերիալիզացված դաշտերի բազմությունը որպես տեքստ, ինչպես գրված է ներմուծման .as ընդլայնմամբ ֆայլում կամ DOCS աղյուսակի fBODY սյունում։ |
| BuildEmbeddedUIRequest(T uiRequestExecutionProgress) | Եթե DPR-ի Execute կամ փաստաթղթի կամայական մեթոդում նախատեսվում է կանչել մեկ այլ փաստաթղթի Store/Delete մեթոդները, և անհրաժեշտ է, որ այդ մեթոդների կանչի ընթացքում առաջացող հաղորդագրությունները ցուցադրվեն UI-ում, ապա այդ մեթոդների կանչից առաջ անհրաժեշտ է կանչել BuildEmbeddedUIRequest մեթոդը՝ փոխանցելով համապատասխան կատարման պրոգրեսը: |
| ConfigureDCRFieldInclusion(ConfigureDCRFieldInclusionEventArgs) | Այս մեթոդը թույլ է տալիս որոշել, թե փաստաթղթի որ դաշտերի փոփոխությունները պետք է ցուցադրվեն տեքստային հաշվետվությունում, որը բացվում է «Փաստաթղթի պատմություն» դիտելու ձևի «Դիտել փոփոխությունները տեքստային», «Դիտել փոփոխությունները տեքստային համեմատիչով» կոնտեքստային ֆունկցիաներով։ |
| DefaultComment(DefaultCommentEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից փաստաթղթի թղթապանակի տարր ստեղծելուց մեկնաբանություն լրացնելու համար։ |
| DefineLimits(string, int, DateTime, decimal, decimal) | Սահմանում է հաշվառման վերին և ստորին սահմանաչափերը։ |
| Delete(DeleteEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Delete ֆունկցիայով փաստաթղթի ջնջելուց առաջ։ |
| DeserializeComplexObjects(DeserializeComplexObjectsEventArgs) | Մեթոդը անհրաժեշտ է մշակել այն դեպքում, երբ 4X-ական փաստաթղթի Properties հատկությունով եկած բարդ օբյեկտները անհրաժեշտ է բերել համապատասխան c#-ական տիպերի 8X-ում։ |
| ExistsGrid(string) | Ստուգում է տրված ներքին անունով աղյուսակի առկայությունը փաստաթղթի նկարագրության մեջ։ |
| ExistsRekvizit(string) | Ստուգում է տրված ներքին անունով դաշտի առկայությունը փաստաթղթի նկարագրության մեջ։ |
| Folders(FoldersEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցում գրանցելուց առաջ։ |
| GetCheckValue(string) | Վերադարձնում է փաստաթղթի նշված ներքին անունով դաշտի տիպի ստուգման հայտանիշը: |
| GetFieldType(string) | Վերադարձնում է փաստաթղթի տրված ներքին անունով դաշտի համակարգային տիպը։ |
| GetImage(string) | Վերադարձնում է փաստաթղթի տրված ներքին անունով նկար դաշտը՝ որպես byte տիպի զանգված։ |
| GetMemo(string) | Վերադարձնում է փաստաթղթի տրված ներքին անունով մեծ տեքստային դաշտի (մեմոյի) արժեքը։ |
| GetNextTrans() | Վերադարձնում է փաստաթղթի տրանզակցիայի հերթական նոր համարը։ |
| GetParents() | Վերադարձնում է փաստաթղթի ծնող փաստաթղթերի isn-ների ցուցակը։ |
| Grid(string) | Վերադարձնում է փաստաթղթի տրված ներքին անունով աղյուսակը։ |
| InitGrids() | Ձևավորում է փաստաթղթի աղյուսակները՝ առանց տվյալների բեռնելու։ |
| DoLoadGrids(LoadGridsEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Load մեթոդի միջոցով փաստաթուղթը բեռնելիս։ |
| LoadGrids(LoadGridsEventArgs) | Բեռնում է փաստաթղթի աղյուսակները, եթե մինչ այդ բեռնված չէին IDocumentService.Load մեթոդով: |
| LoadImagesAndMemos(ArchiveInfo) | Բեռնում է փաստաթղթի նկարները և մեծ տեքստային դաշտերը (մեմոներ) տվյալների պահոցից` մինչև այս բեռնված չլինելու դեպքում։ |
| LoadParents() | Բեռնում է փաստաթղթի ծնող փաստաթղթերի isn-ների ցուցակը տվյալների պահոցից` անկախ այն փաստից մինչև այդ բեռնված էին թե ոչ։ |
| OnConfirmDocumentChangeRequest(ConfirmDocumentChangeRequestEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից փաստաթղթի փոփոխման հայտը IDocumentChangeRequestService.Confirm մեթոդով հաստատելիս։ |
| OnRefuse(RefuseEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Delete մեթոդի միջոցով փաստաթղթի ջնջելուց առաջ, եթե մեթոդի callDelete պարամետրի արժեքը false է։ |
| OnRejectDocumentChangeRequest(RejectDocumentChangeRequestEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի փոփոխման հայտը մերժելիս։ |
| PostMessage(PostMessageEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, երբ կից փաստաթղթից այս փաստաթղթին ուղարկվում է ծրագրային հաղորդագրություն SendMessage(string, int, string, bool, bool) ֆունկցիայի միջոցով, դրանից հետո այս փաստաթուղթը գրանցվում է տվյալների պահոցում։ |
| RefreshTimeStamp() | Բեռնում է փաստաթղթի վերջին փոփոխման ամսաթիվը/ժամանակը տվյալների պահոցից և այն թարմացնում հիշողության մեջ՝ վերագրելով TimeStamp հատկությանը։ |
| SendMessage(string, int, string, bool, bool) | Ուղարկում է հաղորդագրություն այլ փաստաթղթի (կամ ծնող փաստաթղթերին) աշխատացնելով PostMessage(PostMessageEventArgs) ֆունկցիան: |
| SerializeComplexObjects(SerializeComplexObjectsEventArgs) | Մեթոդը անհրաժեշտ է մշակել այն դեպքում, երբ 8X-ական փաստաթղթի Properties հատկությունում եկած բարդ օբյեկտները անհրաժեշտ է բերել 4X-ական տիպերի՝ 4X-ում օգտագործելու համար։ |
| SetCheckValue(string, bool) | Նշանակում է փաստաթղթի նշված ներքին անունով դաշտի համակարգային տիպի ստուգման հայտանիշը: |
| SetDefaultValuesForFields(IList<string>) | Վերագրում է լռությամբ արժեքներ փաստաթղթի տրված դաշտերին։ |
| SetDefaultValuesForFields(string[]) | Վերագրում է լռությամբ արժեքներ փաստաթղթի տրված դաշտերին։ |
| SetImage(string, byte[]) | Արժեքավորում է փաստաթղթի տրված ներքին անունով նկար դաշտը։ |
| SetMemo(string, string) | Արժեքավորում է փաստաթղթի տրված ներքին անունով մեծ տեքստային դաշտը (մեմո)։ |
| Store(DocumentCheckLevel, string) | Կատարում է պարտադիր ստուգումներ և գրանցում փաստաթուղթը տվյալների պահոցում։ |
| StoreGrids(StoreGridsEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից փաստաթուղթը IDocumentService.Store մեթոդի միջոցով տվյալների պահոցում գրանցելուց։ |
| StoreValuesHistory() | Փաստաթղթի դաշտերի արժեքները գրանցում է տվյալների պահոցի LASTVALUESGROUP աղյուսակում։ |
| TakeSnapshot(SnapshotContent, string, bool) | Քեշավորում և պահպանում է փաստաթղթի պատկերը Snapshots-ում։ |
| TemplateSubstitution(Dictionary<string, bool>, Dictionary<string, object>) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, երբ փաստաթղթի համար ձևավորվում է տպման ձև և անջատված է TemplateSubstitutionIsExtended հատկությունը։ |
| TemplateSubstitutionEx(Dictionary<string, bool>, Dictionary<string, object>) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, երբ փաստաթղթի համար ձևավորվում է տպման ձև և միացված է TemplateSubstitutionIsExtended հատկությունը։ |
| Validate(ValidateEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցում գրանցելուց առաջ։ |
| WriteLog(string, int, bool) | Ավելացնում է նոր գրառում փաստաթղթի պատմության մեջ։ |
Հատկություններ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| Archived | Ցույց է տալիս փաստաթղթի արխիվացված լինելը։ |
| CancellationToken | Փաստաթղթի գրանցման ժամանակ դադարեցման տոկեն։ |
| CopiedFrom | Վերադարձնում է այն փաստաթղթի isn-ը, որից պատճենվել է տվյալ փաստաթուղթը։ |
| CreatorSUID | Վերադարձնում է փաստաթուղթը ստեղծողի ներքին համարը (user id): |
| CreationDate | Վերադարձնում է փաստաթղթի ստեղծման ամսաթիվը/ժամանակը։ |
| Description | Վերադարձնում է փաստաթղթի նկարագրությունը, որը պարունակում է փաստաթղթի աղյուսակների, դաշտերի, մեմոների, նկարների հատկությունները։ |
| DocumentChangeRequest | Վերադարձնում է փաստաթղթի փոփոխման հայտը գրանցման իրադարձություններում (Validate(ValidateEventArgs), Action(ActionEventArgs)), երբ փոփոխման հայտը հաստատվում է։ |
| DocumentLog | Նախատեսված է փաստաթղթի լոգերի ժամանակավոր պահպանման համար, որոնք գրանցվում են փաստաթղթի պատմությունում փաստաթղթի գրանցման ժամանակ։ |
| Deleting | Ցույց է տալիս, արդյոք փաստաթուղթը հեռացման ընթացքում է IDocumentService դասի Delete, DeleteAll մեթոդների միջոցով։ |
| ExistsInDB | Ցույց է տալիս փաստաթղթի գրանցված լինելը տվյալների պահոցում։ |
| Grids | Վերադարձնում է փաստաթղթի աղյուսակների բազմությունը, որտեղ բանալին աղյուսակի ներքին անունն է, իսկ արժեքը՝ աղյուսակը IGrid ինտերֆեյսով։ |
| GridsInitialized | Ցույց է տալիս փաստաթղթի աղյուսակների ձևավորված լինելը։ |
| GridsLoaded | Ցույց է տալիս փաստաթղթի աղյուսակների բեռնված լինելը։ |
| GridsLoading | Ցույց է տալիս փաստաթղթի աղյուսակները գտնվում են բեռնման պրոցեսում թե ոչ։ |
| IsLogged | Ցույց է տալիս, արդյոք փաստաթղթի լոգերը գրանցվել են փաստաթղթի պատմություն-ում WriteLog(string, int, bool) մեթոդի միջոցով։ |
| indexer | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի տրված ներքին անունով դաշտի արժեքը։ |
| InitialSnapshot | Snapshots-ից վերադարձնում է "InitialSnapshot" բանալիով փաստաթղթի քեշավորված պատկերը։ |
| ISN | Վերադարձնում է փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn-ը): |
| IsNew | Վերադարձնում է փաստաթղթի նոր կամ սևագիր լինելու հայտանիշը։ |
| IsUIOrigin | Ցույց է տալիս փաստաթղթի պատուհանը երևում է UI-ում, թե ոչ։ |
| LastFixedState | Վերադարձնում է փաստաթղթի տվյալների պահոցում գրանցված վերջին վիճակը։ |
| LogTransactions | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի պատմության մեջ հաշվառումների գրանցման վերաբերյալ ավտոմատ լոգավորում կատարելու հայտանիշը։ |
| NestedTransactionReport | Վերադարձնում է DocumentService.NestedTransaction մեթոդի կատարման արդյունքում առաջացած սխալները պարունակող TextReport-ի տեղակայման թղթապանակի և ֆայլի անունները։ |
| Origin | Վերադարձնում է փաստաթուղթը ստեղծման աղբյուրը: |
| Progress | Վերադարձնում է փաստաթղթի կատարման պրոգրեսը։ |
| Properties | Այս հատկությունը օգտագործվում է 8X-ից 4X օբյեկտներ փոխանցելու կամ 4X-ից 8X եկող օբյեկտների պահպանման համար։ |
| Snapshots | Վերադարձնում է փաստաթղթի DocumentSnapshot տիպի քեշավորված պատկերների բազմությունը։ |
| State | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի վիճակը: |
| StoreMode | Վերադարձնում է տվյալների պահոցում փաստաթղթի գրանցման ռեժիմը գրանցման մեթոդների ընթացքում։ |
| StoredFacts | Վերադարձնում է փաստաթղթի ժամանակավոր պահված հաշվառումների գրառումների ցուցակը, որոնք ավելանում են DocumentService.StoreFact մեթոդով։ |
| StoreSnapshot | Snapshots-ից վերադարձնում է "StoreSnapshot" բանալիով փաստաթղթի քեշավորված պատկերը։ |
| TemplateSubstitutionIsExtended | Այս հատկության true արժեքի դեպքում փաստաթղթի տպելու ձևանմուշի լրացվող արժեքների հաշվարկի համար անհրաժեշտ է մշակել TemplateSubstitutionEx(Dictionary<string, bool>, Dictionary<string, object>) մեթոդի միջոցով՝ TemplateSubstitution(Dictionary<string, bool>, Dictionary<string, object>)-ի փոխարեն։ |
| TimeStamp | Վերադարձնում է փաստաթղթի վերջին փոփոխման ամսաթիվը և ժամանակը` որպես byte տիպի զանգված: |