IDocumentService.CheckTransactionExistence(string, int, int) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.CheckTransExist
Դաս՝ IDocumentService
public Task CheckTransactionExistence(string description,
int isn = -1,
int baseIsn = -1)
Համեմատում է Sql-ում և սերվիսում բացված տրանզակցիաների քանակները։ Քանակների անհամապատասխանության կամ սերվիսում տրանզակցիաների բացակայության դեպքում գրանցվում է լոգ APPLOG աղյուսակում:
APPLOG աղյուսակում լոգը գրանցվում է SYS մոդուլի կոդով և TRN0 կամ TRNU գործողության կոդով։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| description | string | — | APPLOG աղյուսակում գրանցվող լոգի նկարագրությունը։ |
| isn | int | -1 | Մեթոդը կանչող երկրորդային փաստաթղթի ներքին նույնականացման համար (isn)։ |
| baseIsn | int | -1 | Մեթոդը կանչող հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար (isn)։ |