IDocumentService.Copy(int, object, int) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.CopyDoc

Դաս՝ IDocumentService

public Task<Document> Copy(int isn, 
                           object beforeCopyParam = null, 
                           int copyDocMode = 0)

Ստեղծում է արդեն գոյություն ունեցող փաստաթղթի պատճեն օբյեկտը։ Տրված ISN-ով փաստաթուղթը բեռնում է տվյալների պահոցից, որի հիման վրա ստեղծում է պատճեն օբյեկտը։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
isn int Պատճենման ենթակա փաստաթղթի ներքին նույնականացման համար։
beforeCopyParam object null Տվյալ պարամետրի արժեքը փոխանցվում է փաստաթղթի BeforeCopy իրադարձության մշակիչին։
copyDocMode int 0 Փաստաթղթի պատճենման ռեժիմ։ 0 - Պատճենվում են բոլոր դաշտերի արժեքները։ 1 - Պատճենման ռեժիմը կախված է փաստաթղթի նկարագրության CopyAsRepeatable հատկության արժեքից։ 2 - Պատճենվում են միայն այն դաշտերը, որոնք պարունակում են N հայտանիշը։