IDocumentService.GetDocumentChildren(int, string, DocumentChildrenOrder, string) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.DocChildren
Դաս՝ IDocumentService
public Task<List<(int isn, string docType)>> GetDocumentChildren(int isn,
string docType = "",
DocumentChildrenOrder order = DocumentChildrenOrder.UnOrdered,
string docTypeLike = "")
Վերադարձնում է փաստաթղթի զավակ փաստաթղերի isn-ների ու ներքին անունների (տեսակների) ցուցակը:
Եթե փաստաթուղթը չի ունենում զավակներ, ապա ֆունկցիան վերադարձնում է դատարկ ցուցակ։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| isn | int | — | Ծնող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։ |
| docType | string | ”” | Սահմանում է ներառվող կամ չներառվող զավակ փաստաթղթերի տիպերը։ Եթե պարամետրը առկա չի, ապա վերադարձվում են բոլոր տիպի զավակ փաստաթղթերի isn-ները ու տեսակները։ Ներառվող տիպերի ցուցակը թվարկվում են + նշանով սկսելով՝ փաստաթղթի տեսակների անվանումները իրարից առանձնացնելով բացատներով։ Օրինակ՝ "+KasPr MemOrd SetPr"։ Չներառվող տիպերի ցուցակը թվարկվում են - նշանով սկսելով՝ փաստաթղթի տեսակների անվանումները իրարից առանձնացնելով բացատներով։ Օրինակ՝ "-AccDoc AsTurn"։ Միայն նշված տիպի զավակ փաստաթղթերը վերադարձնելու համար անհրաժեշտ է ավելացնել փաստաթղթի տեսակը։ Օրինակ՝ "AccDoc": |
| order | DocumentChildrenOrder | DocumentChildrenOrder.UnOrdered | Ըստ զավակ փաստաթղթերի ստեղծման ամսաթվի դասավորման նշան։ DocumentChildrenOrder.UnOrdered - Չի դասավորվում։ DocumentChildrenOrder.CreationDateAscending - Դասավորվում է աճման կարգով։ DocumentChildrenOrder.CreationDateDescending - Դասավորվում է նվազման կարգով։ |
| docTypeLike | string | ”” | Սահմանում է ներառվող կամ չներառվող զավակ փաստաթղթերի տիպերի ֆիլտր։ Եթե պարամետրը առկա չի, ապա վերադարձվում են բոլոր տիպի զավակների isn-ները ու տեսակները։ Ներառվող տիպերի ֆիլտրը + նշանով սկսելով։ Օրինակ՝ "+Acc%"։ Չներառվող տիպերի ֆիլտրը - նշանով սկսելով։ Օրինակ՝ "-Acc%"։ |