IDBService.AppLock(string, string, string, string, int, string) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsKernel.AppLock

Դաս՝ IDBService

public Task AppLock(string resource, 
                    string errorMsg = "", 
                    string mode = "Exclusive", 
                    string owner = "Transaction", 
                    int timeout = 0, 
                    string dbPrincipal = "public");

Ստեղծում է SQL արգելափակում (lock) տրված անունով ռեսուրսի վրա։ Եթե արգելափակումը չի ստացվում ստեղծել, ապա առաջանում է սխալ։

Նախատեսված է զուգահեռ նույն ռեսուրսի հետ աշխատանքը սահմանափակելու համար։

Արգելափակման համար օգտագործվում է sp_getapplock պրոցեդուրան։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
resource string - Ռեսուրսի ներքին անունը (@Resource)։
errorMsg string ”” Արգելափակման տեղադրման չստացվելու դեպքում առաջացող սխալի հաղորդագրությունը։ Եթե պարամետրի արժեքը դատարկ տող է, ապա առաջանում է ստանդարտ տեքստով սխալ։
mode string “Exclusive” Արգելափակման տեղադրման եղանակը (@LockMode):
owner string “Transaction” Արգելափակման տեղադրման սեփականատերը (@LockOwner)։
timeout int 0 Արգելափակման տեղադրման առավելագույն ժամանակը միլիվայրկյաններով (@LockTimeout)։
dbPrincipal string “public” Տվյալների պահոցում իրավասություն ունեցող կողմ (@DbPrincipal):