IProcessServerClient սերվիս

Ներածություն

IProcessServerClient դասը նախատեսված է փաստաթղթի, տվյալների աղբյուրի, DPR-ի կատարումը հերթի դնելու, կատարման պրոգրեսը, արդյունքը ստանալու, կատարումը ընդհատելու ֆունկցիոնալությունը ապահովելու համար։

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
Enqueue(DPR.Descriptor, object, bool, IServiceProvider, Dictionary<int, UIRequestResultBase>, string, bool) Հերթի է դնում DPR-ի կատարումը և վերադարձնում է Id՝ DPR-ի կատարման ընթացքին հետևելու համար։
GetProgress(Guid) Վերադարձնում է նախապես հերթի դրված փաստաթղթի, տվյալների աղբյուրի, DPR-ի կատարման պրոգրեսը։
GetResult(Guid) Վերադարձնում է նախապես հերթի դրված փաստաթղթի, տվյալների աղբյուրի կամ DPR-ի կատարման արդյունքը։
Stop(Guid, object) Ընդհատում է նախապես հերթի դրված փաստաթղթի, տվյալների աղբյուրի կամ DPR-ի կատարումը։
ForceStop(Guid, string) Փորձում է ընդհատել նախապես հերթի դրված փաստաթղթի, տվյալների աղբյուրի կամ DPR-ի կատարումը։
Delete(Guid) Հեռացնում է փաստաթղթի, տվյալների աղբյուրի կամ DPR-ի կատարման առաջադրանքը։
GetProcess(Guid) Վերադարձնում է նախապես հերթի դրված փաստաթղթի, տվյալների աղբյուրի կամ DPR-ի կատարման առաջադրանքի օբյեկտը։
GetInfo(string) Վերադարձնում է նշված id-ով սեսսիայի բոլոր փաստաթղթի, տվյալների աղբյուրի, DPR-ի կատարման առաջադրանքների ինֆորմացիաների ցուցակը։

Table of contents