IKernelService.GetRemHI2(string, int, int, DateTime?) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ Kernel.GetRemHI2

Դաս՝ IKernelService

public Task<(decimal CRem, decimal NCRem)> GetRemHI2(string accounting, 
                                                     int isn = -1, 
                                                     int isnGl = -1, 
                                                     DateTime? remDate = null)

Վերադարձնում է փաստաթղթի HI2 աղյուսակում գրանցվող հաշվառման մնացորդը նշված ամսաթվի դրությամբ։ Մնացորդը կա՛մ գումարային ըստ բոլոր կուտակող օբյեկտների է, կա՛մ միայն փոխանցված isnGl-ով։

Վերադարձնում է կորտեժ`

  • CRem - Մնացորդը։
  • NCRem - Մնացորդի դրամային համարժեքը։ Այս թիվը ձևավորվում է մնացորդի ձևավորման ժամանակ, այլ ոչ թե վերահաշվարկվում մեթոդի կանչի ժամանակ։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
accounting string - Հաշվառման կոդ (ներքին անուն):
isn int -1 Հաշվառվող հիմնական օբյեկտի ներքին նույնականացման համար։
isnGl int -1 Հաշվառվող կուտակող օբյեկտի ներքին նույնականացման համար։
remDate DateTime? null Մնացորդը բերելու ամսաթիվը։ Եթե պարամետրը փոխանցված չէ, ապա բերվում է վերջնական մնացորդը։