IDocumentService.StoreFact(Document, Fact) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDoc.StoreFact

Դաս՝ IDocumentService

public Task StoreFact(Document document, 
                      Fact fact)

Գրանցում է փաստաթղթի հաշվառումը տվյալների պահոցում: Մեթոդը պետք է կանչել փաստաթղթի Action իրադարձության մշակիչից։
Այս մեթոդի կանչից հետո հաշվառումները անմիջապես չեն գրանցվում տվյալների պահոցում, դրանց գրանցումը կատարվում է միմիայն Action իրադարձության մշակիչի ավարտից հետո։

Պարամետրեր

Անվանում Տվյալների տիպ Լռությամբ արժեք Նկարագրություն
document Document - Փաստաթղթի օբյեկտ։
fact Fact - Գրանցման ենթակա հաշվառում։