IOlapDBService սերվիս

Ներածություն

IOlapDBService դասը նախատեսված է OLAP տվյալների պահոցի հետ աշխատանքը ապահովելու համար։ Այն ապահովում է SQL սերվերին միացում և տրանզակցիաների բացում/փակում:

OLAP տվյալների պահոցը կարող է լինել նույն սերվերում, որտեղ գտնվում է հիմնական տվյալների պահոցը, կամ այն կարող է տեղակայված լինել այլ սերվերում:

OLAP տվյալների պահոցի ուրիշ սերվերում տեղակայված լինելը որոշվում է OLPDB պարամետրի միջոցով։ Պարամետրի դատարկ արժեքի դեպքում OLAP տվյալների պահոցը գտնվում է նույն սերվերում, ինչ հիմնական տվյալների պահոցը, հակառակ դեպքում ուրիշ սերվերում։

OLAP տվյալների պահոցի անունը հիմնական տվյալների պահոցից միշտ տարբերվում է միայն _OLAP վերջավորությամբ։

OLAP միացման կարգավորումները անհրաժեշտ է տալ appsettings.json կոնֆիգուրացիոն ֆայլի db բաժնում` որպես տվյալների պահոցի անուն նշելով OLAP տվյալների պահոցին համապատասխան հիմնական պահոցի անունը։

Օրինակ եթե OLAP տվյալների պահոցի անունը test_bank_Olap է, ապա appsettings.json կոնֆիգուրացիոն ֆայլի db բաժնի database բաժնում անհրաժեշտ է նշել test_bank։

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
BeginTrans() Սկսում է SQL տրանզակցիա OLAP տվյալների պահոցում։
BeginTransAsync() Սկսում է SQL տրանզակցիա OLAP տվյալների պահոցում։
CommitTrans() Ավարտում է SQL տրանզակցիան OLAP տվյալների պահոցում։
CommitTransAsync() Ավարտում է SQL տրանզակցիան OLAP տվյալների պահոցում։
CreateAdditionalConnection(bool, string, bool) Բացում և վերադարձնում է նոր SQL միացում դեպի OLAP տվյալների պահոց։
GetApproximateServerDate() Վերադարձնում է SQL սերվերի ընթացիկ ամսաթիվը/ժամը որոշակի շեղման հավանականությամբ։
GetServerDate() Վերադարձնում է SQL սերվերի ընթացիկ ամսաթիվը/ժամը կանչելով SQL-ի GetDate ֆունկցիան։
RollBackTrans() Հետարկում է SQL տրանզակցիան OLAP տվյալների պահոցում։
RollBackTransAsync() Հետարկում է SQL տրանզակցիան OLAP տվյալների պահոցում։

Հատկություններ

Անվանում Նկարագրություն
Connection Վերադարձնում է բաց SQL միացումը դեպի OLAP տվյալների պահոց։

Table of contents